Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024 16:13
Նաիրա Բադալյան

Շոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունը

Շոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունը

Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացումն ու թուրքական հնարավոր տնտեսական էքսպանսիան մտահոգություններ են առաջացնում Հայաստանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական շուկայում թուրքական սննդամթերքի գերմրցունակությանը: ACCESS վերլուծական կենտրոնի փորձագետները գնահատել են թուրքական սննդամթերքի մրցունակության մակարդակը Հայաստանում՝ սահմանի բացման դեպքում, ինչպես նաև դիտարկել հնարավոր ռիսկերին դիմակայելու հնարավոր ուղիները:

 

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որակական նոր փուլ մտավ 44- օրյա պատերազմից հետո։ 2021 թ․ Հայաստանը և Թուրքիան երկխոսության գործընթացում նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, և , ովքեր արդեն 2022 թ․ հուլիսի 1-ին Վիեննայում ձեռք բերեցին հնարավոր սեղմ ժամկետներում ապահովելու Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչը պետք է դառնար հայ-թուրքական սահմանի բացման առաջին քայլը։ Թեև անցել է ավելի քան երկու տարի, պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել։ Այդուհանդերձ, կասկած չկա, որ մի օր հայ-թուրքական սահմանը բացվելու է, և երկկողմ առևտուրը, որն այսօր էլ միջնորդավորված կերպով կա (հիմնականում ներմուծում է Հայաստանը Վրաստանի տարածքով), ավելի է դյուրինանալու», - կարծում են վերլոըծական ամփոփագրի հեղինակները։

 

Հայ-թուրքական առևտուրը երեկ և այսօր

 

Թեև Թուրքիան առաջին պետություններից էր, որ 1991 թ․ ճանաչեց Հայաստանի անկախությունը, այդուհանդերձ հայ-թուրքական ցամաքային սահմանը ԽՍՀՄ փլուզումից ի վեր պաշտոնապես փակ է եղել՝ չհաշված հումանիտար նպատակով բացումը եզակի դեպքերում (օրինակ՝ 1993, 2023թթ ): «Չնայած սահմանի փակ լինելուն՝ անկախության առաջին տարիներին բավականին ինտենսիվ սահմանային մաքսանենգ առեւտուր կար ռուս սահմանապահների թողտվությամբ, որը շուտով վերացվեց, և ցամաքային ճանապարհով առևտրի միակ տարբերակը մնաց Վրաստանի տարածքով իրականացվող տարանցիկ բեռնափոխադրումը (առևտուրը)։ Վերջին 30 տարիներին ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև կատարվել են նաև պարբերական օդային չվերթներ, որոնք որոշակիորեն սպասարկել են նաև առևտրային հոսքերը։ Հայաստանի ապրանքային ներմուծման կառուցվածքում Թուրքիան հարաբերականորեն նշանակալի դերակատարում ունեցել է 2008-2011 թթ., երբ վերջինիս մասնաբաժինը Հայաստանի ներմուծման կառուցվածքում գերազանցել է 6% -ը (2008)։ Թեպետ 2023 թ․ գրանցվել է թուրքական ծագման արտադրանքի ամենամեծ ծավալով ներմուծումը՝ շուրջ 337 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն Թուրքիայի մասնաբաժինը ՀՀ ներմուծման կառուցվածքում շարունակել է նվազել՝ 2023-2024 թթ․ կազմելով միջինում 2%», - ասվում է ամփոփագրում:

 

Ավանդաբար Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքախմբերում ամենախոշոր կշիռն ունեցել են կենցաղային և արդյունաբերական ապրանքները, այդ թվում ՝ պլաստիկե, փայտե իրեր, հագուստ և գործվածք, նավթաքիմիական նյութեր, մետաղներ և այլն։ Այդպիսի պատկեր է նաև այժմ․ 2020-23թթ․ միջին տվյալների համաձայն՝ ներմուծման 14%- ը կազմել են շոգեկաթսաները և համանման այլ սարքավորումներ, 16%-ը զանազան տրիկոտաժե կամ ոչ տրիկոտաժե հագուստն ու գործվածքներն են, 13%-ն ապահովել են պլաստիկե, ալյումինե, փայտե իրերը և այլն։

 

Հայ-թուրքական առևտրի պոտենցիալը

 

Թուրքիայի հետ առևտրի պոտենցիալը գնահատելու համար կենտրոնի փորձագետները  փորձել են հասկանալ, թե որքանով է վերջինիս արտահանման նկարագիրը համընկնում մեր երկրի ներմուծման նկարագրին, և հակառակը՝ որքանով կարող է Հայաստանը դառնալ Թուրքիայի ներմուծման կարիքները սպասարկող երկիր։ Այդ նպատակով հաշվարկվել է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող առեւտրի փոխլրացման ինդեքսը երկու երկրների առևտրի 2023 թ․ տվյալներով` ինչպես սննդի և գյուղատնտեսական նշանակության ապրանքների (HS 01-25 գլուխներ), այնպես էլ ամբողջ ապրանքային առևտրի համար։

 

Պարզվել է, որ թեպետ պարենի և գյուղատնտեսական նշանակության ապրանքների թուրքական պահանջարկը բավարարելու համար Հայաստանը ունի չափազանց փոքր հնարավորություններ,  այնուամենայնիվ, հակառակ ուղղությամբ ևս ցուցանիշը շատ մեծ չէ: Այսինքն՝ գյուղատնտեսական ապրանքների գծով Թուրքիայի արտահանման և Հայաստանի ներմուծման նկարագրերում կա որոշակի համընկնում, սակայն այն ուժեղ չէ։ Ընդ որում ՝ նմանատիպ է իրավիճակը նաև ամբողջ ապրանքային առևտրի դեպքում։ «Այս ամենով հանդերձ, հայ-թուրքական առևտրի ապագան այնքան էլ կանխատեսելի չէ։ Չնայած և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան հանդիսանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, սակայն դեռևս 2002 թ. Թուրքիան Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում հետևել ԱՀԿ Մարաքեշի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի դրույթներին։ Թուրքիայի այդ ծանուցումը ուժի մեջ է մինչև օրս, և չկան երաշխիքներ, որ սահմանի բացումը կուղեկցվի դրա հետկանչմամբ, ինչն էլ նշանակում է, որ Թուրքիան չի խոստանում Հայաստանի նկատմամբ կիրառել այն սակագները (կամ ոչ պակաս բարենպաստ սակագներ), որոնք կիրառում է ԱՀԿ մյուս անդամների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի դեպքում, այսպես կոչված, «ազգերի առավել բարենպաստության» (most-favoured-nation, MFN) ռեժիմը երաշխավորված չէ», - ընդգծել են ACSES-ում։

 

ԵԱՏՄ-Թուրքիա մաքսային կարգավորումներ

 

Չնայած 1996-ից Թուրքիան ունի մաքսային միության վերաբերյալ համաձայնագիր ԵՄ-ի հետ, նա ակտիվ առևտրային կապեր է հաստատել ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, և մինչև վերջերս, ԵԱՏՄ որոշումներով համարվելով զարգացող երկիր, օգտվում էր արտոնյալ սակագներից, այդ թվում ՝ ներմուծման նվազեցված կամ զրոյական սակագներից: 2021 թ. ընդունված որոշումով ԵԱՏՄ-ն զարգացող երկրների արտոնյալ ցանկը կրճատել է մոտ 3 անգամ. ցանկից հեռացվել է նաև Թուրքիան, որի հետ որպես երրորդ երկիր այժմ գործում են ԵԱՏՄ տարածք ներմուծման ընդհանուր սակագները։ Դրանք պարենի և գյուղատնտեսական նշանակության ապրանքների համար հիմնականում 10-15%-ի միջակայքում են. համեմատաբար բարձր սակագներ են սահմանված մսամթերքի և կաթնամթերքի նկատմամբ, իսկ համեմատաբար ցածր սակագներ՝ ձկնամթերքի, ցիտրուսային մրգերի, աղի և ալյուրի նկատմամբ:

 

Ընտրված պարենամթերքի գները Հայաստանում և Թուրքիայում համեմատականներ

 

Հայ-թուրքական սահմանի բացումն ու ազատ առևտուրը հանգեցնելու է սպառողական մակարդակում պարզագույն երկընտրանքի, որտեղ տեղացի արտադրողը կարող է կամ պահել, կամ կորցնել իր սպառողին։ Եթե կանխատեսումների հիմքում դնենք գների, ԵԱՏՄ–Թուրքիա մաքսային կարգավորումների, հարկային դրույքաչափերի, առևտրային մարժաների ներկա պայմանները և ենթադրությունը, որ սպառողը առաջնորդվելու է բացառապես գնային գործոնով, կենտրոնի փորձաագետները հասկացել են,  թե իրականության մեջ ինչ պատկեր է ունենալու այդ երկընտրանքը ընտրված ապրանքների գծով։

 

Այսպես, հնարավոր սցենարները հասկանալու համար կենտրոնի փորձագետները դիտարկել են 50 ապրանքների միջին գները (Երևանի և թուրքական Կարսի սուպերմարկետների կայքերում ՝ 2024 թվականի մայիսի դրությամբ) ։ Ընտրված մթերքների հանրագումարը կազմում է Հայաստանի սպառողական զամբյուղում առկա սննդամթերքի ավելի քան 60% - ը ։ Ընդ որում, հաշվի են առնվել ինչպես լիրա/դրամ միջին փոխարժեքը մայիսին, երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծման մաքսային սակագները, ԱԱՀ-ի դրույքաչափերը Թուրքիայում (1% առանձին ապրանքների համար) եւ Հայաստանում (20%): Հարկ է նշել, որ բաց սահմանի դեպքում Թուրքիայի կենտրոնական շրջաններից դեպի Կարս և Երևան տրանսպորտային ծախսերը ենթադրվում էին նույնը, իսկ միջնորդական հավելավճարները նույնպես ենթադրվում էին հավասար Հայաստանում և Թուրքիայում:

 

Պարզվել է, որ հետազոտված 50 ապրանքներից 21-ի դեպքում Հայաստան պոտենցիալ ներկրվող թուրքական արտադրանքը կլինի ավելի թանկ և պակաս մրցունակ ՝ տեղական շուկայում ներկայացված Հայաստանի կամ այլ երկրների արտադրանքի համեմատ: Դրանց թվում են, հիմնականում, մսամթերքը և կաթնամթերքը, որոնց համար ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանվել են ներմուծման բավականին բարձր սակագներ (հիմնականում 15%, հավի դեպքում ՝ 80%), ինչպես նաև սոխը, սխտորը, կարտոֆիլը, գազարը և տեղական ագրոարտադրանքին բնորոշ այլ մթերքներ։

 

Մնացած 29 ապրանքների դեպքում իրավիճակն այլ է ։ Դրանք են մրգաբանջարեղենային պահածոների մեծ մասը, մրգերը (հատկապես ցիտրուսային մրգերը, որոնց համար ԵԱՏՄ - ում սահմանված է մաքսային նվազագույն դրույքաչափ ՝ 5%), ջեմերը, ալյուրը, աղը, քացախը, յուղը և սպառողական զամբյուղում առավել կարևոր քաշ ունեցող այլ սննդամթերքներ, որոնցից 20 - ի տեղական գինը գերազանցում է թուրքականը մինչև 2 անգամ, իսկ 9 - ի դեպքում ՝ ավելի քան երկու անգամ (կանաչ պղպեղը ՝ 4 անգամ, մանդարինը ՝ 5 անգամ) ։

 

 

Միջազգային փորձ. ինչպես պաշտպանել ներքին շուկան

 

Ներքին շուկան պաշտպանելու ամենակարճ ճանապարհը, թերևս, խիստ առևտրային սահմանափակումների, ընդհուպ, էմբարգոյի կիրառելն է։ Սակայն ինչպես հուշում է ֆրանսիացի տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիայի առակը, «մոմագործների խնդրագրին» ընդառաջելով և արեգակնային լույսի դեմ պայքարելով՝ մենք առնվազն չենք ընտրում տնտեսական զարգացման առողջ ճանապարհը, նշել են ACSES-ում։

 

Բացի դրանից, հիշեցրել են նրանք, ԱՀԿ Գյուղատնտեսության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է նաև Հայաստանի կողմից, աստիճանաբար պարտավորեցնում է ոչ սակագնային գործիքները փոխարինել սակագնայիններով (սակագնայնացում), իսկ ներմուծման սակագնային կարգավորման հնարավորություններն էլ խիստ սահմանափակում ՝  այդ կերպ փորձելով համաձայնագիրը, ավելի կանխատեսելի դարձնել միջազգային առևտուրը։ Նույն համաձայնագրի շրջանակում կարգավորվում են նաև գյուղատնտեսության ոլորտին աջակցության չափերը և տեսակները (բաժին 4, հոդված 6)։ Այդուհանդերձ, միջազգային փորձը ունի օրինակներ, թե ինչպես կարելի է պաշտպանել ներքին շուկան՝ միաժամանակ չմեկուսանալով և պահպանելով միջազգային «խաղի կանոնները»։

 

Մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովի կողմից 1962 թ. մեկնարկած այս նախաձեռնությունը այժմ ծախսում է Եվրոպական միության բյուջեի մոտ 35%-ը, իսկ գոյության առաջին տարիներին այդ ցուցանիշը գերազանցել է 70%-ը ։ Այդ ահռելի միջոցները` այժմ տարեկան մոտ 55 մլրդ եվրո, ծախսվում են այնպիսի գործիքների շրջանակում, որոնք տեղավորվում են ԱՀԿ-ի կողմից «կանաչ արկղում»։ Այդպիսիք են, օրինակ, ներդրումները գյուղատնտեսական ենթակառուցվածքների ուղղությամբ, ինչպես նաև ուղղակի վճարումները ֆերմերներին, որոնք տրվում են անկախ արտադրության ծավալից։

 

Կենտրոնի փորձագետները հղում են անում նաեւ Ճապոնիայում բրնձի շուկայի պաշտպանության փորձին: Վեեերջինս, բանակցելով ԱՀԿ-ի հետ, կարողացել է ապացուցել, որ բրնձի արտադրությունը խիստ զգայուն ոլորտ է երկրի տնտեսության համար, հետևաբար այն պաշտպանության կարիք ունի։ Այդ երկիրը բրնձի ներքին շուկան պաշտպանում է սակագնային քվոտաների միջոցով: Չինաստանում ևս տեղական բրնձի, ցորենի և եգիպտացորենի շուկան պաշտպանվում է սակագնային քվոտաների միջոցով:

Եզրակացություններ և առաջարկություններ

 

ACSES-ի կողմից կիրառված մեոթոդաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանի պարենի և գյուղատնտեսական ապրանքների շուկան գրավելու Թուրքիայի հնարավորությունները  սահմանափակ են։

 

Այդուհանդերձ, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում դիտարկված 50 պարենային և գյուղատնտեսական ապրանքներից  29-ը գնով ավելի մրցունակ կլինեն Հայաստանում արտադրված ապրանքների նկատմամբ և, այլ հավասար պայմաններում, միջնաժամկետում կարող են շոշափելի խնդիրներ ստեղծել տեղական արտադրողների համար, սակայն վերջնական սպառողները կշահեն ցածր գներից։

 

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են կենտրոնի փորձագետները, Հայաստանը թե գործող միջազգային իրավահարաբերությունների դաշտում, թե ներքին օրենսդրությամբ ունի բավարար լծակներ՝ իրականացնելու շուկայի արդյունավետ պաշտպանություն չարաշահումների դեպքում։ Մասնավորապես, ԵԱՏՄ պայմանագիրը հնարավորություն է տալիս սահմանել սեզոնային մաքսատուրքեր (տարեկան առավելագույնը 6 ամիս ժամկետով (հոդված 42, կետ 5)) կամ միակողմանի միջոցներ երրորդ երկրների նկատմամբ (հավելված 7, բաժին 10), ինչը թույլ է տալիս օպերատիվ, առանց երրորդ կողմի հավանության սպասելու գործարկել ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմներ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն է տալիս լիազոր մարմնին սկսելու վարույթ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից չհիմնավորված ցածր գին սահմանելու հատկանիշներով։

 

«Այսպիսով՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում դիտարկված պարենային և գյուղատնտեսական ապրանքներից 29-ի գծով շուկայում թուրքական արտադրողները կունենան գնային մրցունակություն, սակայն Հայաստանը ունի բավարար իրավական լծակներ իրավիճակը կառավարելի պահելու համար։ Այդ լծակների արդյունավետ իրացման նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կարողությունները ներքին ապրանքային շուկաները մշտադիտարկելու համար», - ամփոփում են ACCESS վերլուծական կենտրոնի փորձագետները: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը   Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Արդշինբանկի աջակցությամբ բացել է «Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը  
Առաջիկա տարիներին Հայաստանի արդյունաբերության արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել 100% - ովԱռաջիկա տարիներին Հայաստանի արդյունաբերության արտադրողականությունը նախատեսվում է ավելացնել 100% - ով
Գևորգ Պապոյանը պարզաբանել է ցորենի արտադրության խթանման պետական աջակցության դադարեցման պատճառը. դա շահութաբեր չէԳևորգ Պապոյանը պարզաբանել է ցորենի արտադրության խթանման պետական աջակցության դադարեցման պատճառը. դա շահութաբեր չէ
«2024թ. պետբյուջեում արձանագրված որոշակի ռիսկեր նյութականացվել են». որքան հարկ են նախատեսում հավաքել ՀՀ իշխանությունները«2024թ. պետբյուջեում արձանագրված որոշակի ռիսկեր նյութականացվել են». որքան հարկ են նախատեսում հավաքել ՀՀ իշխանությունները
Տնտեսական փուչիկը մեծացավ և հօդս ցնդեց. փորձագետը՝ Հայաստանի ՀՆԱ աճի սպասումների և իրականության մասինՏնտեսական փուչիկը մեծացավ և հօդս ցնդեց. փորձագետը՝ Հայաստանի ՀՆԱ աճի սպասումների և իրականության մասին
Հարմարավետ ճամփորդություններ IDBank-ի պրեմիում քարտերովՀարմարավետ ճամփորդություններ IDBank-ի պրեմիում քարտերով
2025 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 55,8 տոկոսին. բյուջեի նախագիծ2025 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 55,8 տոկոսին. բյուջեի նախագիծ
Էկոնոմիկայի նախարարը համաձայն չէ, որ Վերին Լարսում բարդ իրավիճակ էԷկոնոմիկայի նախարարը համաձայն չէ, որ Վերին Լարսում բարդ իրավիճակ է
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿՎրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԵԿ
Ամերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկերԱմերիաբանկը EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
ԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը՝ այն հասցնելով 250 մլն դոլարիԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը՝ այն հասցնելով 250 մլն դոլարի
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան–Վոլգոգրադ-Երևան երթուղով
Կառավարությունը հավանություն է տվել է ՀՀ  2025թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծինԿառավարությունը հավանություն է տվել է ՀՀ  2025թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծին
ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է Կոնգրեսի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը. ՓաուերԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է Կոնգրեսի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը. Փաուեր
Հայաստանը հպարտանում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ոլորտում օրինակելի է շատ երկրների համար. փոխվարչապետՀայաստանը հպարտանում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ոլորտում օրինակելի է շատ երկրների համար. փոխվարչապետ
«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է աճել արդյունաբերական արտադրության երկնիշ աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է աճել արդյունաբերական արտադրության երկնիշ աճի ֆոնին
Հայաստանում բոլոր ավիափոխադրողների համար կսահմանվեն ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի ապահովագրության նվազագույն պահանջներՀայաստանում բոլոր ավիափոխադրողների համար կսահմանվեն ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի ապահովագրության նվազագույն պահանջներ
Ամերիկյան ընկերությունը 5,5 մլրդ դրամ կներդնի ՀԷԿ-երի Որոտանի կասկադի արդիականացման համարԱմերիկյան ընկերությունը 5,5 մլրդ դրամ կներդնի ՀԷԿ-երի Որոտանի կասկադի արդիականացման համար
Նույնիսկ եթե անդամ չդառնալ, բայց օգտագործել հնարավորությունները․Թունյանը՝ BRICS-ում Հայաստանի հեռանկարների մասինՆույնիսկ եթե անդամ չդառնալ, բայց օգտագործել հնարավորությունները․Թունյանը՝ BRICS-ում Հայաստանի հեռանկարների մասին
Ադրբեջանից գազի գնումը համապատասխանում է երկրի շահերին. Բաբկեն ԹունյանԱդրբեջանից գազի գնումը համապատասխանում է երկրի շահերին. Բաբկեն Թունյան
Որևէ ընկերության ազգայնացումը ՀՀ կառավարության ծրագրերի մեջ չի մտնում.  Բակեն ԹունյանՈրևէ ընկերության ազգայնացումը ՀՀ կառավարության ծրագրերի մեջ չի մտնում.  Բակեն Թունյան
Ասիական զարգացման բանկը վերանայել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը ՝5.7%-ից մինչև 6.0%Ասիական զարգացման բանկը վերանայել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը ՝5.7%-ից մինչև 6.0%
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 9 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 9 տոկոս
ԱՏՁՄ-ը և CSIE-ն կմիավորեն ջանքերը ՝ Հայաստանի տեխնոլոգիական հատվածում միջազգային մասնագետներ ներգրավելու համար. ստորագրվել է հուշագիրԱՏՁՄ-ը և CSIE-ն կմիավորեն ջանքերը ՝ Հայաստանի տեխնոլոգիական հատվածում միջազգային մասնագետներ ներգրավելու համար. ստորագրվել է հուշագիր
2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կբարձրացվի մինչեւ 12%2024 թվականի հոկտեմբերից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կբարձրացվի մինչեւ 12%
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԱՄԿ-ի հետ ՀՀ-ում արցախցիների ֆորմալ զբաղվածության ապահովման ծրագրային նախաձեռնություններըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ԱՄԿ-ի հետ ՀՀ-ում արցախցիների ֆորմալ զբաղվածության ապահովման ծրագրային նախաձեռնությունները
Converse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամConverse Markets-ի օգտատերերի թիվն աճել է երկու անգամ
Սփյուռքից 35 ստարտափ է մասնակցել  Սփյուռքից 35 ստարտափ է մասնակցել  "Ներուժ 5.0" ծրագրին
Կրկին «ռուսական գործոնը». վերջին 3 տարում Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն աճել է մոտ 107 հազարովԿրկին «ռուսական գործոնը». վերջին 3 տարում Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն աճել է մոտ 107 հազարով
Հայաստանում է Հայաստանում է "Ամերիկյան մրցունակության փոխանակում" մեկշաբաթյա ծրագիրը
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակումOVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում
Իդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար էԻդրամը հայտարարել է QR-ենթակառուցվածքը բացելու մասին․ Իդրամը բոլորի համար է
Երևանում ներկայացրել են կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքըԵրևանում ներկայացրել են կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը
Ինչպե՞ս կազդի ԱՄՆ ԴՊՀ-ի հաշվառման տոկոսադրույքի իջեցումը Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերության վրաԻնչպե՞ս կազդի ԱՄՆ ԴՊՀ-ի հաշվառման տոկոսադրույքի իջեցումը Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերության վրա
Հայաստանի պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների կողմից կառավարվող ակտիվների ծավալը հասել է 2,2 մլրդ եվրոյի կամ երկրի ՀՆԱ-ի 10%-ինՀայաստանի պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների կողմից կառավարվող ակտիվների ծավալը հասել է 2,2 մլրդ եվրոյի կամ երկրի ՀՆԱ-ի 10%-ին
Ամունդի-Ակբա-ն պատրաստ է աջակցել Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացինԱմունդի-Ակբա-ն պատրաստ է աջակցել Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացին
Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակումԷլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում
Հայաստանի բիլինգային օպերատոր Հայաստանի բիլինգային օպերատոր "Telcell" - ը IPO է դուրս եկել 1.540 մլրդ դրամ թողարման ծավալով
Վրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածըՎրաստանում արդեն պատրաստ է Ախալցխան Բաթումին կապող 31 կմ ճանապարհահատվածը
ՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված իրենց  պատկանող նոր բջջային հեռախոսներՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված իրենց  պատկանող նոր բջջային հեռախոսներ
Շոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունըՇոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունը
Հայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցումՀայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցում
Հայաստանն ու ԱԷՄԳ-ը 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթ են ստորագրելՀայաստանն ու ԱԷՄԳ-ը 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթ են ստորագրել
ՏԿԵ նախարարությունը բանակցություններ է վարում 2025 թվականին Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ գործարկելու շուրջՏԿԵ նախարարությունը բանակցություններ է վարում 2025 թվականին Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ գործարկելու շուրջ
Կառավարությունում քննարկվել է Նորագյուղ թաղամասի կառուցման նախագծի հայեցակարգըԿառավարությունում քննարկվել է Նորագյուղ թաղամասի կառուցման նախագծի հայեցակարգը
ՀԾԿՀ. Հայաստանի էլցանցերի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համարՀԾԿՀ. Հայաստանի էլցանցերի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համար
Գնել Սանոսյան. Կապանի օդանավակայանի ծրագրերում տարածաշրջանային չվերթներն են՝ դեպի հարևան երկրների հարակից քաղաքներԳնել Սանոսյան. Կապանի օդանավակայանի ծրագրերում տարածաշրջանային չվերթներն են՝ դեպի հարևան երկրների հարակից քաղաքներ
ՀԾԿՀ-ին չի հետաքրքրում ՀԾԿՀ-ին չի հետաքրքրում "Տաշիր" ընկերությունների խմբին էլցանցերը վաճառելու գործարքի գումարը
Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը տարեկան 70% - ով ավելացրել է հարկային վճարումները պետբյուջեՀայաստանի ռազմարդյունաբերական համալիրը տարեկան 70% - ով ավելացրել է հարկային վճարումները պետբյուջե
Google-ն ուսումնասիրում է Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորություններըGoogle-ն ուսումնասիրում է Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորությունները
Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունըՓաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունը
ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծումROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում
Էկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսիԷկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսի
Հայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն. Գնել ՍանոսյանՀայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն. Գնել Սանոսյան
Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»  Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»
Գևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունըԳևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունը
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի էԳևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի է
Կառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համարԿառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համար
Հայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներիցՀայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
27.09.2024
RUB4.17-0.01
USD387.32-0.13
EUR432.440.24
GBP518.620.21
CAD287.39-0.33
JPY27.040.20
CNY55.24-0.02
CHF459.072.01