Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» հիբրիդային աշխատաժողովին։
Էկոնոմիկայի նախարարության հաղոորդագրության համաձայն, աշխատաժողովի նպատակն էր գործարար համայնքին և այլ շահագրգիռ անձանց ներկայացնել ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, ինչպես նաև քննարկել կանոնագրքի իրավակիրարկմանը, ներդրումային միջավայրի բարելավման հարցում կորպորատիվ կառավարման դերին վերաբերող հիմնախնդիրները:
Աշխատաժողովի շրջանակում կայացած «Պետական քաղաքականության հիմնադրույթները կորպորատիվ կառավարման վերաբերյալ» նստաշրջանի ընթացքում Սևակ Միքայելյանը ներկայացրել է կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հիմնադրույթները և թե ինչպես է պետությունը համադրում կորպորատիվ կառավարման ոլորտում իր քաղաքականությունը ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման քաղաքականության հետ։
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ:
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |