Արմինֆո.2024թ-ի հուլիսին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է ավելի քան 759 հազար, ինչը 2021թ-ի հուլիսի համեմատ ավել է մոտ 107 հազարով կամ 16%-ով: Դրանց մի մասը, չնչին մասը ստվերի կրճատման արդյունք է, մնացածը նոր են ստեղծվել։ Այդ կարծիքին Է ACCESS վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:
Ինչպես նշել է տնտեսագետը, հարաբերական աճով առաջատարները տեղեկատվական տեխնոլոգիաների (53%), շինարարության (52%) և մշակույթի, զվարճությունների և հանգստի (43%) ոլորտներն են։ Նվազում արձանագրվել է պետական կառավարման ոլորտում (-2%)։
Աշխատատեղերի թվի հավելաճին ամենաշատը նպաստել են առևտրի (2.6 տոկոսային կետ կամ 16,846 նոր աշխատատեղ), շինարարության (1.9 տոկոսային կետ կամ 12,603 նոր աշխատատեղ) և արդյունաբերության (1.8 տոկոսային կետ կամ 11,709 նոր աշխատատեղ) ոլորտները։
«Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը տնտեսական աճը հենց նոր ստեղծված աշխատատեղերի և աշխատավարձի բարձրացման միջոցով է զգում, ընդ որում՝ այդ նոր ստեղծվածների մի փոքր մասն էլ զբաղեցրել են օտարերկրացիները։ Իսկ աշխատատեղերի աճին ամենամեծ նպաստումը ունեցել են 4 ոլորտ՝ առևտուր, շինարարություն, արդյունաբերություն և ՏՏ ծառայություններ, որոնցից գրեթե բոլորի վրա՝ բացառությամբ շինարարության, մեծ է եղել այսպես ասած «ռուսական գործոնի» ազդեցությունը…», - գրել է Ֆանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
RUB | 4.17 | -0.01 |
USD | 387.32 | -0.13 |
EUR | 432.44 | 0.24 |
GBP | 518.62 | 0.21 |
CAD | 287.39 | -0.33 |
JPY | 27.04 | 0.20 |
CNY | 55.24 | -0.02 |
CHF | 459.07 | 2.01 |