Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2024 12:12
Ալինա Հովհաննիսյան

ԱՏՁՄ-ը և CSIE-ն կմիավորեն ջանքերը ՝ Հայաստանի տեխնոլոգիական հատվածում միջազգային մասնագետներ ներգրավելու համար. ստորագրվել է հուշագիր

ԱՏՁՄ-ը և CSIE-ն կմիավորեն ջանքերը ՝ Հայաստանի տեխնոլոգիական հատվածում միջազգային մասնագետներ ներգրավելու համար. ստորագրվել է հուշագիր

Արմինֆո. Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր են (MoU) ստորագրել, համաձայն որի, 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։

 

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը ստորագրել են հուշագիրը և նշել համատեղ ջանքերի մասին, որոնք նպատակ ունեն ապահովելու ոլորտի միջազգային փորձագիտական համայնքի ներգրավվածությունը։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել WCIT-ին այս բացառիկ հնարավորության համար։ 2021 թվականին, երբ հիմնադրում էինք Գիտական նորարարության և կրթության կենտրոնը, մեր նպատակն էր Հայաստանը դարձնել ինքնավար համակարգերի առաջատար կենտրոն։ Այսօր, WCIT-ի աջակցությամբ, նախաձեռնել ենք «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալենք ոլորտի առաջատար գիտնականների և մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք կգան Հայաստան ոչ միայն աշխատաժողովին մասնակցելու, այլև հայաստանյան ՏՏ ոլորտը ուսումնասիրելու և նոր կապեր հաստատելու համար», - ասել է Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

 

WCIT-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն,  «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանդրադառնա ստորջրյա, օդային և ցամաքային ռոբոտատեխնիկայի նորամուծություններին, դրանց կիրառման ոլորտներին և ապագա հեռանկարներին։

Մասնակիցները միջազգային փորձագետների հետ կքննարկեն ռոբոտների ինքնավարության մակարդակի բարձրացման տեխնոլոգիական լուծումները, մարտահրավերները, այդ համակարգերի ինտեգրումը տարբեր արդյունաբերական ոլորտներում:

 

Աշխատաժողովը հնարավորություն կտա ոչ միայն ոլորտի ներկայիս լուծումներն ուսումնասիրել, այլև ապագա տեխնոլոգիական զարգացումների համար նորարար մոտեցումներ մշակել։ Աշխատաժողովի խոսնակներից են Նաիրա Հովակիմյանը, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մեխանիկական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Գրեգորի Չիրիկջյանը, ԱՄՆ Դելավերի համալսարանի Մեխանիկական ինժեներիայի ամբիոնի ղեկավար, Էրիկ Ֆերոնը, Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) պրոֆեսոր, և այլ նշանավոր մասնագետներ։ Աշխատաժողովի և գրանցման վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ CSIE-ի կայքէջում՝ https://csiefoundation.am/en/wcit2024/digitec

 

«WCIT2024/DigiTec-ի օրերին մենք պարբերաբար կխոսենք գիտության մասին և նպատակ ունենք ոլորտի լավագույն գիտնականներին հրավիրել Հայաստան։ Մենք հավատում ենք, որ համաշխարհային մարտահրավերների լուծումը տրվելու է գիտության միջոցով։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, բոլոր համաշխարհային պատերազմներն ու արհավիրքները կանգ են առել գիտական նորամուծությունների շնորհիվ։ Շատ ուրախ ենք այս համագործակցության համար և շնորհակալ ենք Գիտական նորարարության և կրթության կենտրոնին այս նախաձեռնության համար»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

 

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով: WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար:

 

Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի` - ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար, - ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ, - Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար, - խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում: Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

 

Գիտական նորարարության և կրթության կենտրոն-ի մասին. Գիտական նորարարության և կրթության կենտրոնը ստեղծվել է 2021 թվականին` նպատակ ունենալով աջակցել գիտական նորարարությանը և կրթությանը Հայաստանում։ Գիտական նորարարության և կրթության կենտրոնում մենք միավորում ենք աշխարհի լավագույն համալսարանների տաղանդաշատ հայ գիտնականներին՝ հնարավորություն տալով նրանց մրցակցային միջավայրում արժեքավոր հետազոտություններ իրականացնել։ Կայքէջ։ https://csiefoundation.am/en Facebook: https://www.facebook.com/p/Center-for-Scientific-Innovation-and-Education-100091483967181/:

 

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա: Կայքէջ։ https://wcit2024-digitec.com Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec

 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։ Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։ Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/

 

«ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշըԳևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըIDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամՄխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլարԷկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-երՍրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարարԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլարՀայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլար
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար
ՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարարՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարար
Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
Արդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Ֆինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարարՖինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարարՀայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարար
Նախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրաՆախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրա
Հայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ ՓաշինյանՀայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ Փաշինյան
ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ
Արդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքները
Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոցՀայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց
ԱԺ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն առաջարկել է մի շարք ուղղումներ, որոնցով էապես պարզեցվում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավորԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձըԿոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
"Միասնության թևեր". հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով կհանգեցնի Հայաստանի կախվածության տարածաշրջանային կենտրոններից
Իդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասինԻդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասին
Հանրային ներդրումային կոմիտե հավանություն է տվել 5 ջրամբարների կառուցման նախագծերին՝ շուրջ 110 մլն դոլար արժողությամբՀանրային ներդրումային կոմիտե հավանություն է տվել 5 ջրամբարների կառուցման նախագծերին՝ շուրջ 110 մլն դոլար արժողությամբ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.10.2025
RUB4.75-0.04
USD382.720.10
EUR444.15-1.53
GBP504.23-1.52
CAD274.21-0.33
JPY24.86-0.27
CNY53.81-0.08
CHF478.40-2.22