Հինգշաբթի, 26 Սեպտեմբերի 2024 13:42
Ալեքսանդր Ավանեսով

ԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը՝ այն հասցնելով 250 մլն դոլարի

ԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը՝ այն հասցնելով 250 մլն դոլարի

Արմինֆո. ԱՄՆ կառավարությունը 130 մլն դոլարով կավելացնի Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնության չափը ՝ այն հասցնելով 250 մլն դոլարի:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, գործադիրն այսօրվա նիստում  հավանության է արժանացել 2024 թ. սեպտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

 

Նախատեսվող փոփոխության համաձայն՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու և ծրագրերի շրջանակն ընդալնելու նպատակով: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել այնպիսի առանցքային ոլորտների, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը: