Արմինֆո. Սեպտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դոլարով եւ եվրոյով գործարքների զգալի աճ է գրանցվել՝ ռուբլով գործարքների զգալի անկման պայմաններում: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկայում դոլարային գործարքներ կատարվել են չորս անգամ, եվրոյով՝ երեք անգամ, իսկ ռուբլով՝ ընդամենը երկու անգամ, և միայն չորեքշաբթի օրը հարթակը միաժամանակ աշխատել է այդ երեք արժույթներով։
Շաբաթվա արդյունքներով՝ դոլարային գործարքների թրենդը 83,5 տոկոս անկումից հասել է 9 անգամ աճի, ռուբլով գործարքների թրենդը շրջվել է հակառակ ուղղությամբ՝ 2,5 անգամ անկումից մինչեւ 52,5 տոկոս անկում, իսկ եվրոյով գործարքներն աճել են 5,2 անգամ։ Դոլարային գործարքների առավել ակտիվ անցկացման արդյունքում դրանց ընդհանուր շաբաթական ծավալը կրկին սկսել է գերակշռել ռուբլով գործարքքների նկատմամբ՝ 5,2 անգամ, ընդ որում, գերակշռելով եվրոյի նկատմամբ՝ 2,3 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (23-27.09.24-ը ' 16-20.09.24-ի համեմատ) դոլարի առքը անկում է ապրել վաճառքի շարունակվող անկման պայմաններում, ինչին զուգահեռ արագացել Է եվրոյի առքի աճը՝ վաճառքի միտումը դեպի անկում շրջադարձով, իսկ ռուբլու առքուվաճառքը շարունակել է նվազել։
Արդյունքում, ս.թ. սեպտեմբերի 23-27 - ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է թուլանալ ԱՄՆ դոլարի նկատմամբ' 386,5 - ից մինչև 387,5 դրամ/$1, ընդ որում, ամրապնդվելով եվրոյի նկատմամբ' 432-ից մինչև 431 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ "սառել է" 4,17 դրամ/1ռուբլու մակարդակում: Մեկ տարի առաջ ՝ սեպտեմբերի 27 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 392 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 415 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,03 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժեզրկման մասին՝ դոլարի նկատմամբ արժևորման դեպքում։