Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2024 11:31
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը ստանձնել Է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը

Հայաստանը ստանձնել Է ԱՊՀ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը

Արմինֆո.ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 23-րդ նիստին:

 

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման և առաջիկա ժամանակահատվածի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու համագործակցության ամրապնդումը տնտեսական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի դրամական միջոցների շրջանառության և անօրինական խաղային բիզնեսի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։

 

Հանդիպման ավարտին համապատասխան որոշումներ են ընդունվել նիստի օրակարգի վերաբերյալ։ Առաջարկվել է ակտիվացնել համագործակցությունը խորհրդի շրջանակում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի հետագա ամրապնդման համար: Նիստի ընթացքում Վահան Չարխիֆալակյանն ընտրվել է Խորհրդի համանախագահողներց մեկը։ Որոշում է կայացվել 2025 թվականի նախագահությունը ստանձնել Հայստանի Հանրապետությանը։