Արմինֆո.Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), վերանայելով Հայաստանի մակրոտնտեսության վերաբերյալ իր ապրիլյան կանխատեսվող թվերը, օրերս բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը 2024 թվականի համար՝ 5,7%-ից մինչեւ 6% և, միաժամանակ, շատ կտրուկ նվազեցրել է միջին տարեկան գնաճի կանխատեսումը՝ 3%-ից մինչև 0.8%: Asian Development Outlook-ի վերջին թողարկման թվերի ճշգրտման պատճառների վերաբերյալ պարզաբանումների համար ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբանը դիմել է ԱԶԲ-ի հայաստանյան առաքելության ավագ տնտեսագետ Գրիգոր Գյուրջյանին:
- Երբ ապրիլյան կանխատեսման մեջ դուք գրել եք այն մասին, որ համախառն պահանջարկը երկրում սկսել է նվազել, ապա այն ժամանակ քչերն են ուշադրություն դարձրել դրան։ Օրինակ ՝ ՀՀ ԿԲ-ն միայն վերջերս առանցքային տոկոսադրույքի վերանայման ժամանակ հայտարարեց այդ մասին ՝ որպես աճի խթանման համար դրա նվազեցման հիմնավորում։ Եվ, չնայած համախառն պահանջարկի մակարդակի ակնհայտ անկմանը, դուք որոշել եք սրբագրե՞լ ՀՆԱ-ի աճի կանխատեսման թիվը դեպի բարձրացում: Ինչու՞: Չէ որ շատ այլ ֆինանսական հաստատություններ, ընդհակառակը, <իջեցրել են> իրենց նախորդ բարձր կանխատեսումները մինչեւ նույն 6%:
- Ես ընդունում եմ այն փաստը, որ կանխատեսումների հարցում մենք, այնուամենայնիվ, մի փոքր ավելի պահպանողական ենք, քան մեր գործընկերները: Ինչպես տեսնում եք, մենք տնտեսության աճի կանխատեսումը բարձրացրել ենք շատ աննշան՝ ընդամենը 0.3 տոկոսային կետով։ Մենք ելնել ենք նոր գործոնների առկայությունից, որոնք աջակցել են հետմարտյան ցուցանիշների աճին։ Դրանք, իհարկե, վկայում են աճի տեմպերի դանդաղման ընդհանուր միտման մասին, բայց՝ ավելի զուսպ։ Եվ տնտեսական ակտիվության ինդեքսի ամսական ցուցանիշները, և գնաճի, իսկ, ավելի շուտ, գնանկման վերաբերյալ տվյալները, և առանցքային տոկոսադրույքի հետագա իջեցման վերաբերյալ որոշումները, և ընթացիկ հաշվին առնչվող իրավիճակը, այդ ամենը առարկայական հիմք են դարձել կանխատեսման նման աննշան սրբագրման, դրա թարմացման համար։ Եվ դա՝ չնայած այնպիսի նվազող գործոնների առկայությանը, ինչպիսիք են ստացվող փոխանցումների ծավալների նվազումը եւ տնտեսության վրա, այսպես կոչված, "ռելոկանտային միջավայրի" ազդեցության չեզոքացումը։
- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք որոշակի անհավասարակշռություն չկա բավականին լավ, բոլոր հավասար պայմաններում, կանխատեսվող 6% տնտեսական աճի և այդքան ցածր կանխատեսվող միջին տարեկան գնաճի միջև՝ ընդամենը 0.8%: Ինչևէ, բայց 6% այն թիվն է, որի դեպքում, իմ կարծիքով, զրոյին մոտ գնաճ, գործնականում, անհնար է, կամ, նույնիսկ, վնասակար է մեր տիպի ցանկացած տնտեսության համար:
- Այո, բայց ընթացիկ տարվա սկզբից մենք բախվում ենք երկարաժամկետ գնանկման, ուստի, հաշվի առնելով բոլոր ուղեկցող մակրոգործոնները, կարծում ենք, որ վերանայումը մինչև տարեկան միջին 0.8% լիովին հիմնավորված է։ Տարվա ավարտին մնացել է 4 ամիս, և մենք չենք տեսնում որևէ էական գնաճային գործոն և ակնկալիք։ Ավելի շուտ՝ հակառակը, և այդ պատճառով մենք այդքան կտրուկ իջեցրինք գնաճի վերաբերյալ մեր կանխատեսումը։
- Դուք, անշուշտ, հաշվի եք առել, այսպես կոչված, գլոբալ գնաճային ֆոնը, այդ թվում նաև Հայաստանի առևտրային գործընկերների մոտ։ Իսկ այն մնում է բավականին բարձր: Դա նաեւ կանխատեսումն է Ռուսաստանի համար, թեեւ գնաճը նվազում է, սակայն առայժմ պահպանվում է զգալիորեն բարձր մակարդակում, չնայած Կենտրոնական բանկի կողմից առանցքային տոկոսադրույքի բարձրացմանը: Եվրոպայում նույն իրավիճակն է։ Իսկ ԱՄՆ-ում, չնայած տնտեսության ակտիվացման նպատակով դաշնային պահուստի տոկոսադրույքի իջեցմանը, ֆոնը մնում է բավականին բարձր։ Նաեւ մեր ԿԲ-ը նվազեցնում է տոկոսադրույքը՝ ակնկալելով ակտիվացնել վարկավորումը եւ պահպանել աճը բավականին երկար եւ կոշտ դրամավարկային քաղաքականությունից հետո...
- Մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ Հայաստանի նկատմամբ արտաքին գնաճային ճնշումը, հիմնականում, մեղմվում է։ Սա մեր կարծիքն է, որն ընկած է մեր կանխատեսումների հիմքում։ Հենց այդ պատճառով է, գնաճը նվազում, թեեւ կա մեկ այլ գործոն, որը մենք արդեն հիշատակել ենք. պահանջարկը նվազում է մասնավոր և պետական սպառման նվազման պատճառով։ Ահա դա է գնանկումային միջավայրի ձևավորման պատճառը։
- Ձեր կանխատեսման մեջ դուք տեսնու՞մ եք վերամշակող արդյունաբերության աճ: Վիճակագրության համաձայն, այն ավելացել է 2,5%-ից մինչև 7,5%: Շատերը կարծում են, որ խոսքը ոչ թե բազային ակտիվների և դրանց զարգացման մասին է, այլ, ընդամենը, իրավիճակային միտումի, որը կապված է, այսպես կոչված, տարանցիկ տնտեսության հետ՝ թանկարժեք մետաղների՝ նվազագույն մշակման ոսկու և արծաթի տարանցիկ արտահանման և ներմուծման մատակարարումների հետ։ Ի՞նչ եք մտածում այս մասին:
- Ուզում եմ հիշեցնել, որ հենց այդ պատճառով էլ կառավարությունը փոխել է իր կանխատեսումը նաեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ՝ աճի կանխատեսվող տեմպերը փոխելով 9.6%-ից մինչեւ 6.1%։ Արդյունաբերության ոլորտի կանխատեսմամբ՝ այն առաջին կիսամյակում կազմել է 6.5 տոկոս ։ Մենք կարծում ենք, որ այս ցուցանիշը կապված չէ թանկարժեք մետաղներին առնչվող պատմության հետ, այլ արտացոլում է զուտ վերամշակող արդյունաբերության ներուժի աճը։ Որպես հետեւանք՝ մենք մեր կանխատեսումներում չեզոքացրել ենք այդ "տարանցիկ" գործոնը։
- Վերջին ամիսներին նվազում են բյուջե հարկերի հավաքագրման տեմպերը։ Դուք դա հաշվի առե՞լ եք կանխատեսման մեջ: Չէ որ, այս ցուցանիշի դանդաղումը, ինչին նպաստել են բազմաթիվ գործոններ, այդ թվում ՝ գնաճը, սահմանափակում է կառավարության կողմից տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունը, պետության ներդրումային գործունեությունը։
- Գիտեք, մենք, հիմնականում, կանխատեսում ենք 2 կարևորագույն ցուցիչ. տնտեսական աճ և գնաճ։ Ինչ վերաբերում է բյուջեի հավաքագրմանը, ապա այստեղ մենք հիմնվում ենք Ֆինանսների նախարարության տվյալների և հիմնավորումների վրա։ Մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ ընթացիկ տարում 6.5 տոկոս տնտեսական աճի ծրագրի իրականացման նպատակին հետամուտ կառավարությունը դա անելու է նաև պետական ներդրումների հաշվին։ Ինձ թվում է, որ հարկերի հավաքագրումը մեծապես կախված է տնտեսության կառուցվածքից ։ Եթե նայենք, ապա շինարարության ծավալները շարունակում են աճել, բայց այս ոլորտի հարկման մեխանիզմներն անկատար են ու թույլ ։ Հարց է դրված նաև շրջանառության հարկի վերանայման մասին։ Մեր ուսումնասիրություններում մենք, իհարկե, դիտարկում ենք բոլոր գործոնները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մակրոթրենդներին, բայց մենք չենք խորանում հարկաբյուջետային քաղաքականության նրբությունների մեջ: Ժամանակին մենք ուսումնասիրել ենք ընթացիկ հաշվի վիճակը, բայց այսօր այդ միտումներն այնքան արագ են փոխվում, որ նախընտրում ենք չկանխատեսել այդ ոլորտը։ Այն երկրներում, որտեղ կարելի է դա անել, բանկն անում է, որտեղ՝ ոչ, ինչպես Հայաստանում, բանկը նախընտրում է շրջանցել։
- ՀՆԱ-ի կառուցվածքի առումով դուք ակնկալու՞մ եք ագրոհատվածի աճ: Վիճակագրության համաձայն, այն 8 ամսվա ընթացքում կազմում է 4,9% ՝ նախորդ տարվա 2,3%-ի դիմաց։
- Մենք ելնում ենք կառավարության՝ ագրոոլորտի զարգացման ծրագրից. ինտենսիվ այգիների ընդլայնում, տնտեսությունների խոշորացում, արտոնյալ վարկավորում և այլն, ինչը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը, այն դնել ժամանակակից ռելսերի վրա: Այստեղ, իհարկե, պետք են ներդրումներ եւ տեխնոլոգիաներ. Մենք կարծում ենք, որ գործը տեղից շարժվում է, և քայլ առ քայլ իրավիճակը ագրոհատվածում բարելավվում է։
- Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ծառայությունների ոլորտում։ Այն նվազել է գրեթե երկու անգամ' նախորդ տարվա 14,7%-ից մինչև 7,5%:
- Հասկանալի է, որ այստեղ իր դերն է խաղացել տնտեսության վրա "ռելոկանտային ակտիվության" ազդեցության չեզոքացման գործոնը։ Ճյուղի զարգացման տեմպերը դանդաղում են։ Բայց կա նաև մեկ այլ գործոն՝ արհեստական բանականության ակտիվ ներդրումը տեխնոլոգիաներում. հերթական հեղափոխությունը ճյուղում՝ իր բոլոր առավելություններով և ծախսերով։
-Իրականում մենք ՀՆԱ - ի կառուցվածքը դիտարկում ենք ըստ 4 հիմնական բաղադրիչների. գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն և ծառայություններ։ Մնացած բնագավառները միավորվում են մեկ թղթապանակում: Դրանց բոլորի գծով մենք տեսնում ենք դանդաղում: Հիմնական պատճառը ներդրումային ակտիվության նվազումն է և մասնավոր փոխանցումների ծավալի 30% - ով զգալի անկումը։
- Այո, դուք իրավացի եք, և շինարարության մեջ աճի տեմպերի նվազման միտում է նկատվում, և անշարժ գույքի գներն աստիճանաբար սահում են ներքև։
- Մենք կարծում ենք, որ շինարարության մեջ աճի տեմպերի նվազում կտեսնենք հաջորդ տարի, հաշվի առնելով, որ լրջորեն կրճատվում են պետության կողմից խթանվող ծրագրերը, առաջին հերթին ՝ հարկային զիջման ծրագիրը։ Բայց ճգնաժամ անշարժ գույքի շուկայում մենք չենք կանխատեսում: Կարծում ենք, որ շինարարության ոլորտի աճի տեմպերը դեռ բարձր կլինեն՝ հաշվի առնելով ենթակառուցվածքներում պետական ներդրումների ծավալները։ Դա դպրոցների, բժշկական օբյեկտների, այլ սոցիալական ենթակառուցվածքների և այլնի ծրագրված լայնածավալ շինարարությունն է: Եվ շինարարությունը կնպասռի ՀՆԱ-ի աճին:
- Խոսենք Հայաստանում ԱԶԲ-ի աշխատանքի մասին: BOGG PLC-ի հետ գործարքի պատճառով դուրս գալով Ամերիաբանկի կապիտալից' դուք, փաստորեն, ինչպես, ըստ էության, միջազգային այլ ինստիտուցիոնալ ֆինանսական կառույցների մեծ մասը, ներդրումներ չունեք հայկական ընկերությունների կապիտալներում: Դեռ 10-15 տարի առաջ դա բավականին տարածված երևույթ էր։ Միթե՞ ռիսկերը չարդարացված բարձր են:
- Ես կարծում եմ, որ դա կապված է Հայաստանում կորպորատիվ կառավարման համակարգի անկատարության հետ։ Այս հանգամանքը, իմ կարծիքով, հանդես է գալիս որպես ուժեղ զսպող գործոն ընկերությունների կապիտալներում այնպիսի կառույցների ներգրավման համար, ինչպիսին մենք ենք։ Եթե Հայաստանում կորպորատիվ կառավարման մեխանիզմներն աշխատեին, հնարավորություններն անհամեմատ ավելի շատ կլինեին։ Կարծում եմ ՝ գլխավոր պատճառը պետք է փնտրել այստեղ՝ կորպորատիվ կառավարման մշակույթի անբավարար ձևավորման մեջ։
- Հայաստանը դարձել է Ասիական զարգացման հիմնադրամի անդամ։ Մի փոքր պատմեք այդ մասին:
- Ասիական զարգացման բանկը մի քանի խմբերի է դասակարգում այն երկրները, որտեղ գործում է։ Դրանք ցածր եկամուտ ունեցող երկրներ են, միջինից ցածր եկամուտ ունեցող, միջինից բարձր եկամուտ ունեցող և բարձր եկամուտ ունեցող երկրները: Եւ բանկն ունի ֆինանսավորման 2 մեխանիզմ։ Առաջինը Ասիական զարգացման հիմնադրամն է, իսկ երկրորդը՝ Սովորական կապիտալ ռեսուրսները (OCR): Երբ Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր չէր, հասանելիություն ուներ երկու հիմնադրամներին՝ ստանալով բավականին արտոնյալ վարկեր։ 2018 թվականին երկիրն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում ՝ ինչպես մեր դասակարգմամբ, այնպես էլ ըստ Համաշխարհային բանկի՝ դադարեով օգտվել հիմնադրամի առանձնապես արտոնյալ ռեսուրսներից և ստանալով միայն OCR ռեսուրսների հասանելիություն: Ավելին, 2023 թվականին Հայաստանը որոշել է դառնալ հիմնադրամի անդամ, այնտեղ ներդնելով 1 մլն դոլար՝ կամ որպես դոնոր երկրների միավորման մասնակից, կամ որպես տեխնիկական դրամաշնորհային աջակցություն։ Հայաստանը, փաստորեն, անդամակցել է ԱԶԲ դոնոր-երկրների շարքին։
Արմինֆո.Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Վերանայել է Հայաստանի 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը ՝ 5.7% - ից մինչեւ 6.0%: 2025 թվականին այն կկազմի, ինչպես նախորդ ապրիլյան կանխատեսումներում, 6.0% ։ Այդ մասին ասվում է Asian Development Outlook-ի նոր կանխատեսման նյութում ՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ։