Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024 13:47
Կարինա Մելիքյան

Հայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոս

Հայաստանում տարեկան գնաճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոս

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.6%, 2024թ. 9 ամիսների 1.1% գնանկման դեպքում: Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածներում ևս արձանագրվել է տարեկան 0.1% գնաճ և իննամսյա 2.3% գնանկում: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի 2024թ. հունվար-հուլիս ամիսների տվյալները։

 

Մասնավորապես, 2024թ. սեպտեմբերին 2023թ. սեպտեմբերի համեմատ գնաճը պայմանավորված է եղել ծառայությունների սակագների 3.6% բարձրացմամբ, ինչին զուգահեռ արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների, համապատասխանաբար, 0.5% և 1.7% էժանացում: Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ (2023թ. սեպտեմբերին՝ 2022թ. սեպտեմբերի նկատմամբ) արձանագրված գնաճը նույնպես բխում էր ծառայությունների 3.2% թանկացումից, բայց այն ժամանակ էժանացել էին միայն պարենային ապրանքները՝ 1.9%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները մնացել էին անփոփոխ։