Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024 12:40
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն է

Վարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն է

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականի արդյունքներով կլինի 5% - ի սահմաններում, բայց՝ բնավ ոչ 7%՝ համաձայն հաստատված պետբյուջեի, և՝ ոչ 5,8%, ինչպես ակնկալում են ֆինանսական իշխանությունները գալիք տարվա բյուջեի նախագծով։ Այդ մասին հայտարարել է պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում:

 

- Պարոն Արամյան, սեպտեմբերի 26-ին կառավարությունը հավանություն տվեց 2025թ. պետական բյուջեի նախագծին: Փաստաթղթով իշխանությունները ընթացիկ տարվա վերջին բյուջեով նախատեսված 7 տոկոսի փոխարեն ակնկալում են 5,8 տոկոս աճ, իսկ 2025 թվի արդյունքներով՝ 5,6 տոկոս «համեստ» աճ ։ Շատերին անհանգստացրել է այն, որ կառավարությունը ստիպված է եղել սրբագրել սեփական կանխատեսումները, որոնք ամրագրված են նաեւ իր գործունեության ծրագրով ՝ տարեկան առնվազն 7 տոկոս աճ ապահովելու վերաբերյալ։ Բանն ինչու՞մ է:

 

 -"Չարիքի արմատն", առաջին հերթին, թաքնվում է երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունում։ Միշտ շոկային իրավիճակներում թիվ մեկ խնդիրն է պաշտպանել արտահանման հատվածը՝ երկրի տնտեսական ներուժի ողնաշարը։ Միայն դիվերսիֆիկացված արտահանման հատվածն է ի զորու ապահովել այնպիսի փոքր ծավալներով երկրի տնտեսության կայունությունը, ինչպիսին մերն է՝ արտաքին ցնցումներին դիմակայելու նրա ունակությունը։ Մինչդեռ, հայկական արտահանումը ստիպված է եղել հարվածին դիմաակայել միայնակ և առանց նախապատրաստության։

 

Երբ երկիր մեծ գումարներ են գալիս տարբեր խողովակներով, իսկ տնտեսական քաղաքականության մեջ որակական սրբագրումներ չեն կատարվում, արտահանմանն ուղղված հատվածը սկսում է կորցնել եկամուտներ ու շնչահեղձ լինել։ Առաջին հերթին արտահանող արտադրողների վրա ճնշում է գործադրում ազգային արժույթի արժեւորումը՝ արտարժույթի ներհոսքի եւ գնաճը զսպելու Կենտրոնական բանկի անզիջում ջանքերի պատճառով։ Եվ , եթե կառավարությունը չի միջամտում գործընթացին ՝ նպատակ ունենալով օգնել ԿԲ-ին, մի կողմից, պայքարել գնաճային սպառնալիքների դեմ, իսկ, մյուս կողմից, աջակցել արտահանման ոլորտին, ապա կենտրոնական բանկերը նախապատվությունը տալիս են գնային կայունության ապահովմանն ուղղված քաղաքականությանը և թույլ են տալիս փոխարժեքի թանկացում, իսկ երբեմն, նույնիսկ, մեղմացնում են գնաճային ռիսկերը, հիմնականում,արժույթի փոխարժեքի միջոցով՝ ինչպես մեր դեպքում։ Այս պայմաններում արտահանման հատվածը կորցնում է գնային մրցունակությունը, ինչը հանգեցնում է երկրում արտադրվող ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկի համեմատական նվազմանը։

 

Երկրորդ.  արտահանողների համար սպառնալիքը բխում է նաև արժույթի, այսպես կոչված, արտաքին և ներքին իրական փոխարժեքից։ Արտաքին իրական փոխարժեքը բնութագրում է տվյալ երկրում և արտերկրում ապրանքների գների հարաբերակցությունը՝ արտահայտված մեկ արժույթով: Եթե իրական փոխարժեքը բարձր է, ապա արտասահմանյան ապրանքները համեմատաբար էժան են, իսկ սեփական երկրում արտադրված ապրանքները համեմատաբար թանկ են: Եվ՝ հակառակը: Իսկ ներքին իրական փոխարժեքը ոչ արտահանման հատվածի գների հարաբերակցությունն է, ինչպես՝ շինարարությունը, ինչպես նաև արտահանման ոլորտի ծառայությունների մի մասը: Եվ, եթե ոչ արտահանման հատվածում գներն ավելի արագ են աճում, քան արտահանման ոլորտում, ինչը հանգեցնում է ներքին իրական փոխարժեքի բարձրացմանը, ապա, այլ հավասար պայմաններում, ոչ արտահանման հատվածում շահութաբերությունն աճում է, և այն սկսում է յուրացնել ֆինանսական և մարդկային ռեսուրսները արտահանման հատվածից: Որպես օրինակ, եթե հիշում եք, 2002-2003թթ. Հայաստանում լավ զարգացած երեսակման հատվածը սկսեց նեղանալ, ալմաստ երեսակողներն սկսեցին փակել իրենց ձեռնարկություններն ու արտադրամասերը, քանի որ հայկական դրամի արժևորումն այդ բիզնեսը դարձրեց ոչ շահավետ։ Նրանց մեծ մասը տեղափոխվեցին շինարարության հատված, որտեղ եկամտաբերության աստիճանը բարձր էր: Այսօր համանման իրավիճակ է ստեղծվում. կապիտալը հոսում է շինարարության հատված, իսկ ծառայությունները՝ զբոսաշրջություն, ռեստորանային բիզնես։

 

Երրորդ խնդիրն առնչվում է այն բանին, որ երբ փողը հոսում է դեպի ներքին տնտեսություն, ԿԲ-ը գների կայունությունը պահպանելու նպատակով սկսում է բարձրացնել առանցքային տոկոսադրույքը՝ ի հակակշիռ շարունակվող և ճնշող գնաճի։ Այդ երկու գործոնները հարվածում են միջին ընդհանուր ծախսերի կորին, ինչի պատճառով աճում են ինչպես արտահանող, այնպես էլ չարտահանող հատվածի ծախսերը։ Եվ , եթե վերջինի համար ծախսերի աճն այնքան էլ ցավոտ չէ, քանի որ զուգահեռաբար և շատ ավելի արագ են աճում նրա ներքին եկամուտները, ապա արտահանող հատվածի համար այդ ծախսերն անտանելի են դառնում ՝ կապված թողարկվող արտադրանքի ինքնարժեքի աճի և ազգային արժույթի թանկացման պատճառով եկամուտների կրճատման հետ։

 

- Կարծում եմ՝ աշխարհը գիտի, թե ինչպես լուծել նման խնդիրները։ Հայաստանի իշխանությունները ստիպված չէին լինի հեծանիվ հայտնագործել:

 

- Անշուշտ։ Իրավիճակը կարող էր փրկել հարկաբյուջետային և դրամավարկային գործիքակազմի համաձայնեցված աշխատանքը։ Այսինքն, առաջին հերթին, կառավարությունը պետք է ուժեղացներ գործողությունների համակարգումը Կենտրոնական բանկի հետ և անցներ ստերիլիզացման քաղաքականության համատեղ իրականացմանը, այսինքն, ԿԲ-ն գներ դոլարային ավելցուկները մեծ ծավալներով ՝ թույլ չտալով ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդում (մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը ԱՄՆ դոլարը ՀՀ-ում արժեր մոտ 480 դրամ մեկ դոլարի դիմաց, սակայն, 2022 թվականի կեսերից մինչ օրս որոշ շեղումներով պահպանվում է մեկ դոլարի դիմաց 380 դրամի մկարդակում -խմբ.)։ Միաժամանակ, կառավարության հետ համակարգված աշխատանքի արդյունքում պետական պարտատոմսերի չնախատեսված թողարկման միջոցով շուկայից դուրս մղելով դրամային ավելցուկները (տնտեսության մեջ ձևավորված ԱՄՆ դոլարի մեծ ծավալի գնումների հաշվին)՝ անհրաժեշտ էր այդ ֆինանսական միջոցները նույն տոկոսներով կամ, նույնիսկ, մի փոքր ավելի ցածր դնել ԿԲ-ում ՝ ֆիսկալ բեռը չավելացնելու համար։

 

Մինչդեռ, աշխատանքի համակարգման ցածր մակարդակի պատճառով դրամային ավելցուկների մի մասը դուրս մղվեց տնտեսությունից, սակայն՝ տոկոսադրույքների բարձրացում թույլ չտալու համար Ֆինանսների նախարարությունը գնաց ներքին պարտքի մարման ժամկետների կրճատման ՝ կարճ պետական պարտատոմսերի թողարկման։ Իսկ դա խնդրահարույց է, քանի որ մեծացնում է ընթացիկ պարտքի ծավալը։

 

Երկրորդ՝ ֆիսկալ քաղաքականության գծով պետք էր կենտրոնանալ ոչ արտահանման հատվածի հարկման վրա, որպեսզի, մի կողմից, սառեցնեին ոչ արտահանման հատվածի գերբնական աճը և, մյուս կողմից, տնտեսությունից հանեին ԿԲ-ի կողմից արտարժույթի մեծ գնումների արդյունքում առաջացած դրամային ավելցուկները, իսկ ամբողջ գումարը կամ պահեին ԿԲ-ի կառավարական հաշիվներում, կամ այդ գումարի մի մասն ուղղեին արտահանման հատվածի պահպանմանը։ Մինչդեռ 2022-23թթ., ընդհակառակը, հիմնականում, հարկերն ապահովել է արտահանման ոլորտը։

 

Այսպիսով, կարելի է փաստել, որ համարժեք միջոցներ այդպես էլ չձեռնարկվեցին, իսկ տնտեսության աճը 2023թ. վերջին և 2024թ. սկզբին ապահովվեց, հիմնականում, մոտ 5-6 մլրդ դոլարի ոսկու վերաարտահանման հաշվին։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, և այսօրվա դրությամբ շաահել է միայն արտահանման կողմնորոշում չունեցող հատվածը։

 

Հետևաբար, երբ մի ոչ այնքան գեղեցիկ օր չեզոքացվում են աճին նպաստող արտաքին գործոնները՝  նույնքան հանկարծակի, ինչպես ծագել էին, մենք ռիսկի ենք դիմում հայտնվել 2009 թվականի իրավիճակում։

 Այդ առնչությամբ 2024 թվականի պետբյուջեի նախագծով ակնկալվող ՀՆԱ-ի 5,8 տոկոս աճը համարում եմ բավականին լավատեսական։ Կարծում եմ՝ ներկայիս պայմաններում 5 տոկոսի սահմաններում աճն ավելի իրատեսական է։ Լավատեսական է նաև 5,6 տոկոս աճը՝ հաջորդ տարվա համար, եթե դրական շոկի ևս մեկ ալիք չլինի, ինչպես եղավ ոսկու վերաարտահանման դեպքում։ Ի դեպ, 2025թ. բյուջեի նախագծին կից պարզաբանման մեջ Ֆինանսների նախարարությունը ևս խոսում է տնտեսական աճի ռիսկերի մասին, ընդ որում, հարկ է նշել, որ այդ ռիսկերի բաշխման գրաֆիկը, այսպես կոչված, հովհարային աղյուսակը ևս ցույց է տալիս, որ 2025թ. աճի տեմպերի նվազումն ավելի հավանական է, քան հակառակը  …

 

Այսպիսով, աշխարհաքաղաքական տուրբուլենտության պատճառով այս փուլում շատ բարձր հավանականությամբ ինչ - որ բան պնդելը չափազանց դժվար է։ Չէ որ ավելի քան մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող իմանալ "երկնային մանանայի մասին"՝ ռուսական ոսկու եւ ալմաստների արտահանման եւ հետագա վերաարտահանման "տարանցիկ ալիքի" տեսքով։ Եթե այդ գործոնը չլիներ, մենք չէինք կարող նույնիսկ 5%-ի մասին երազել, լավագույն դեպքում «կաղոթեինք» 2-3%-ի համար։ Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսությունը դեռևս բավականին կախված է ՌԴ-ից, անգամ տեղական տնտեսության բարդությունների պայմաններում, ամենափոքր պատուհանը՝ բացված 1,8 տրլն դոլարանոց ռուսական տնտեսությամբ՝ հենց նույն 5 մլրդ դոլարի չափով, Հայաստանի տնտեսության համար կարող է փրկարար նավակի դեր խաղալ։

 

- Ս. թ. մայիսին Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ին հավաստիացրել էր, որ Հայաստանի ՀՆԱ-ի գեներացման աճի ներուժը նախկին 4-4,5% - ից աճել է մինչև 5,5-6%՝ շնորհիվ կառուցվածքային բարեփոխումների, ներդրումների, վերջին 2 տարում կառավարության աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտների զարգացմանն աջակցելու ծրագրերի: Արդյո՞ք կիսում եք նախարարի լավատեսությունն այս կտրվածքով։

 

- Ես շատ կցանկանայի, որ ամեն ինչ այդպես լիներ, բայց ոչ, ցավոք, չեմ կիսում։ Ահա տեսեք, եթե, օրինակ, վերլուծենք նախաճգնաժամային 2002-2006թթ. վիճակագրական տվյալները, ապա կարող էր թվալ, թե մեզ մոտ տնտեսական աճի որոշակի ներուժ էր ձեւավորվել։ Այդ ժամանակահատվածում տնտեսաչափական գնահատականները ցույց տվեցին արտադրության գործոնների ընդհանուր արտադրողականության աճ, կամ, պարզ ասած, որ տնտեսության մեջ ընդհանուր արտադրողականությունն աճում է: Բայց այդ ցուցանիշները ներառում էին նաև, այսպես կոչված, <աղմուկի> գործոն (2002 թ. տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հոգեբան Դանիել Կանեմանի ռացիոնալության Noise գործոն՝ - խմբ.): Այսօր ես կարող եմ ասել, որ ՀՆԱ-ի աճի ներուժն այսօր, նույնիսկ, ավելի ցածր է, քան նախկինում հայտարարված 4-4, 5% - ը։ Դա ակնհայտ կդառնա, երբ մեր աճի վրա դրական ազդեցություն ունեցող բոլոր արտաքին ժամանակավոր գործոնները վերանան, ինչպես դա մեզ հետ պատահեց 2001-2008թթ.: Այն ժամանակ համանման իրավիճակն էր, և եթե 2001թվին Հայաստանում գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական աճ, ապա արդեն նախաճգնաժամային 2002-2008թթ. մեր ՀՀ տնտեսությունն աճել է թռիչքաձև՝ երկնիշ թվեր ցույց տալով ։ Մասնավորապես, 2002 թ. ցուցանիշը հասել է 12,9%-ի, 2003 թ.' 14%-ի, 2004 թ.'  10,5%-ի, 2005 թ. '13,9% - ի, 2006 թ.' 13,2%-ի, 2007 թ.' 13,7%-ի: Այն ժամանակ մենք պարծենում էինք, որ մեր ներուժը հասել է առնվազն 7% - ի: Բայց արդեն 2008 թվականին տեմպերը նվազեցին մինչև միանիշ 6,8%, իսկ 2009 թվականին տնտեսությունը 14,2% անկում  ապրեց։ Հետո արդեն մի քանի տարվա ընթացքում մենք լիովին <բավարարվեցսւմ էինք> 3,5% միջին աճով:

 

Այսօր մեզ համար ամենավտանգավորը պետական բյուջեում սխալ թիրախավորումն է, այսինքն ՝ գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումը։ Նաեւ այդ պատճառով ես չէի հավատում, և, ինչպես պարզվեց, միանգամայն արդարացված, տնտեսության կարողությունը 2024 թվականին ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում 0,7 տ. կ. - ով ՝ ի հավելումն 2023 թվականի արդեն իսկ բարելավված 0,8 տ. կ. ցուցանիշի (ս. թ. առաջին կիսամյակի արդյունքներով հարկային թերակատարումը կազմել է մոտ 8-9% - խմբ.) ։ Նույն կերպ վստահ չեմ, որ 2025 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, 2024 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ, կավելանա 0,7% - ով (հաստատված բյուջեի համեմատ ՝ 0,1%) և կհասցվի 25% թիրախային ցուցանիշի։

 

Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ ֆինանսական իշխանությունները դժվարին կացության մեջ են և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի չեն կարողանա 304,1 մլրդ դրամով ավելի շատ հավաքել, քան սպասվում էր 2024-ի վերջին։ Նախ, ՀՀ ՀՆԱ-ն այնքան էլ հարկունակ չէ, և, երկրորդ, չնայած հարկային քաղաքականության ոլորտում որոշ դրական տեղաշարժերին՝ եկամտահարկի հայտարարագրման համակարգին անցմանը, շրջանառության հարկի արտոնյալ համակարգի վերանմանը և այլն, այդ ամենը բավարար չի լինի հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նման էական բարելավում ապահովելու համար:

 

Եվ, որ ամենավտանգավորն է, չի կարելի տեսչական մարմնի, տվյալ դեպքում ՝ Պետեկամուտների կոմիտեի առջև ցանկացած եղանակով բյուջեի ճեղքը փակելու խնդիր դնել։ Նրանք դա կանեն այնպես, ինչպես կարող են, մեր դեպքում՝ փորձելով ամբողջությամբ քրեականացնել ապառքները: Այդ քաղաքականության հետևանքը կլինի ոչ թե ցանկալի ցուցանիշի ապահովումը, այլ՝ բիզնեսի միգրացիան և կապիտալի փախուստը։ Ես տեսնում եմ, որ շատ գործարարներ արդեն մոտ են "ճամպրուկային տրամադրությանը":

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքըՀայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերովԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցերՄիրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.11.2025
RUB4.720.01
USD382.09-0.43
EUR442.04-0.69
GBP501.45-1.10
CAD272.59-0.05
JPY24.67-0.13
CNY53.68-0.05
CHF477.910.95