Արմինֆո.Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր:
Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։
Հոկտեմբերի 1-ից միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի ձեռքբերման և գների մասին տեղեկատվություն կարելի է գտնել ընկերության կայքում՝ www.railway.am:
RUB | 3.95 | -0.04 |
USD | 387.17 | -0.45 |
EUR | 420.51 | -0.68 |
GBP | 499.95 | -3.34 |
CAD | 277.86 | -0.54 |
JPY | 25.36 | -0.04 |
CNY | 54.35 | -0.10 |
CHF | 446.20 | -1.29 |