
Արմինֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ով պատասխանատու է էներգետիկայի ոլորտի համար, հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին:
"Այո, ես դիմում եմ ներկայացրել, և դա արել եմ իմ կամքով", - ասել է Վարդանյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին՝ առանց պարզաբանելու պատճառները:
Մեկ օր առաջ հայտնի դարձավ նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին:
Ուշագրավ է, որ էներգետիկայի ոլորտի կարգավորման հարցերով զբաղվող պատկան անձանց պաշտոնանկությունները հաջորդեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որը նվիրված էր սպառողների էլեկտրամատակարարման խնդիրներին: Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները, այդ թվում՝ նաև ՀՀ կառավարության նիստի ժամանակ, հարուցել են վարչապետի խիստ բացասական արձագանքը:
Նշենք նաև, որ վերջին շրջանում ակտիվորեն առաջ է մղվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն ազգայնացնելու անհրաժեշտության մասին միտքը։ Այդ հարցով հատկապես ակտիվորեն զբաղվում են ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորները, որոնք կարծում են, որ ցանցերի պատկանելությունը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին վտանգավոր երևույթ է՝ հայկական պետության անվտանգության տեսանկյունից:
Ըստ երեեւույթին, Փաշինյանի պահանջի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չցուցաբերած պաշտոնյաների "պասիվությունն" էլ հրաժարականի պատճառ է դարձել։
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

