Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2024 13:22
Ալեքսանդր Ավանեսով

Մհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկա

Մհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկա

Արմինֆո.Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկա։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտարարիել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Նրա ասելով՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերում տվյալ հարցի վերաբերյալ միասնական կարծիք չկա: Այդ պատճառով չեն անցկացվում նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբերի նիստեր։

 

 "Դուք գիտեք, որ կան սկզբունքային հարցեր, որոնց շուրջ պետք է փոխհամաձայնություն լինի։ Քանի դեռ փոխհամաձայնություն չկա, անիմաստ է մանրամասների քննարկում անցկացնել",- ասել է փոխվարչապետը։

 

Հիշեցնենք, որ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականին ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների որոշմամբ ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ։ 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում համաձայնեցվել է ընդհանուր ըմբռնումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ ։ Կողմերը, գործնականում, հասել են համալիր հավասարակշռված պայմանավորվածության, սակայն հետագայում գործընթացը կանգ է առել։