Չորեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2024 08:49
Կարինա Մելիքյան

Արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինի

Արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինի

Արմինֆո. Ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:  Առաջնորդվելով դրանով՝ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 29-ին հերթական անգամ իջեցրել է առանցքային տոկոսադրույքը 7.5% - ից մինչև 7.25%: Մանրամասն հիմնավորումը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

 

Նա նշել է, որ 2024 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0,6%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.7%:

 

«2024 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միջազգային ապրանքահումքային շուկայում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրներով, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ: Միաժամանակ, գործընկեր երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում, շարունակվում է նկատվել աշխատաշուկայի պայմանների մեղմացման թույլ ազդակներ` ուղեկցվելով պահանջարկի որոշակի ճշգրտմամբ: Մյուս կողմից, էականորեն ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի վերաբերյալ անորոշությունները: Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում կշարունակեն քաղաքականության տոկոսադրույքների աստիճանական թուլացումը՝ դեռևս պահպանելով դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները», - պարզաբանել է Գալստյանը, հավելելով, որ, արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ներառելով վերևի ուղղությամբ որոշակի ռիսկեր:

 

2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է՝ դեռևս ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակից բարձր: Ակտիվության աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի զգալի աճը: Այն շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Չնայած ընթացիկ բարձր տնտեսական ակտիվությանը՝ ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է թուլանալ: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները շարունակում են ճշգրտվել՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի կայունացմամբ: Այս զարգացումներին զուգահեռ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը պահպանվում են։ 

 

Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:  Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Ա տիպի), որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ երկրի ռիսկի հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ (Բ տիպի), որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ ցածր գնաճային սպասումների և թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:

 

Արդյունքում՝ արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով Ա տիպի սցենարներից բխող  էական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% նպատակի և գների կայունության ապահովման համար:

 

2024 թ-ի 3-րդ եռամսյակում, հիմնական գործընկեր երկրներում շարունակել են արձանագրվել ոչ միանման տնտեսական զարգացումներ: Մի կողմից՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում շարունակաբար գրանցվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում է ներքին սպառման՝ հատկապես ծառայությունների բարձր աճը, մյուս կողմից՝ ԵվրոԳ-ում և Չինաստանում նկատվում է ակտիվության դանդաղում՝ ներքին պահանջարկի թուլացմամբ պայմանավորված: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանում են ակտիվության դանդաղման ռիսկերը: 

 

ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը շարունակում է պահպանվել: Այսպես, չնայած վերջին եռամսյակների ընթացքում շուկայական տոկոսադրույքների բարձր մակարդակներին, սպառումը ԱՄՆ-ում շարունակում է աճել բարձր տեմպերով՝ նպաստելով բարձր տնտեսական ակտիվության պահպանմանը: Զուգահեռաբար ֆինանսական ակտիվների գները շարունակում են աճել, ստեղծելով սպառման՝ բարձր մակարդակներում պահպանման ռիսկեր։ Այս պայմաններում, թեև ընդհանուր գնաճը աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս ձևավորվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Վերոնշյալ զարգացումները շարունակում են որոշակի մարտահրավերներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:

 

Մյուս կողմից՝ դեռևս խիստ դրամավարկային և վարկավորման պայմանների միջավայրում պահպանվում են աշխատաշուկայի հետագա, անցանկալի թուլացման ռիսկեր։ Ավելին, նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանների թուլացումը կարող է ենթադրել ԱՄՆ ԴՊՀ կողմից ավելի մեծ պատրաստակամություն քաղաքականության դիրքի հետագա թուլացման տեսանկյունից: Այս պարագայում, հաշվի առնելով տնտեսության և աշխատաշուկայի արագ ճշգրտումը և մյուս կողմից՝ դեռևս բարձր սպառման և պահանջարկի պայմանների պահպանման ռիսկերը՝ առաջիկայում  հիմնական անորոշությունը վերաբերում է քաղաքականության դիրքի թուլացման արագությանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում պահպանվում են միջնաժամկետ չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ ԴՊՀ-ի քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա:

 

ԵԿԲ-ն 2024 թ-ի սեպտեմբերին որոշեց նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը ևս 25 բազիսային կետով՝ ընթացիկ տարում արդեն 3-րդ անգամ։ Թեև ծառայությունների ոլորտը` արտաքին պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված, նպաստել է տնտեսական աճի որոշակի վերականգնմանը, աճի հեռանկարները և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ուղղությամբ, շարունակում են մնալ մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է՝ ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակներում, արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա պարունակում է էական մարտահրավերներ ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գնաճի նպատակի կայուն ապահովման տեսանկյունից: 

 

Հատկանշական է, որ Եվրոգոտում թույլ տնտեսական աճի պահպանման ռիսկերը, ինչպես նաև Չինաստանում անշարժ գույքի շուկայի, և ընդհանուր առմամբ, ներքին պահանջարկի շարունակական թուլացումը մնում են համաշխարհային տնտեսության՝ ավելի թույլ հեռանկարների վերաբերյալ հիմնական անորոշության աղբյուրները: 

 

ՌԴ տնտեսությունում տնտեսական աճը շարունակվում է պահպանվել բարձր մակարդակներում, որին շարունակում է նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: Նման միջավայրում, ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը  լարված աշխատանքի շուկայի պայմաններում կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, 2024 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանի ԿԲ-ն շարունակել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 21%։ Մյուս կողմից, ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները՝ հարկաբյուջետային քաղաքականության դիրքի աստիճանական չեզոքացման պայմաններում շարունակում են որոշակի ռիսկեր պարունակել ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից:

 

Համաշխարհային ապրանքահումքային շուկայում  պարենային ապրանքների գները սեպտեմբերին որոշակիորեն աճել են՝ հիմնականում պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով և ձևավորվել են նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է ռիսկեր պարունակել նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների խաթարումների վերաբերյալ: Մյուս կողմից, համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում, կարող ապրանքահումքային շուկաներում են արձանագրվել գնանկումային ճնշումներ: 

 

Ներքին պահանջարկի պայմաններ. 2024 թ-ի 3-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակել է աստիճանաբար թուլանալ՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն աճի գնահատվող (5%-ի շուրջ) մակարդակից բարձր և հունվար-սեպտեմբերին կազմելով տ/տ 8.7%: Աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: Հարկ է նշել, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղմանը զուգընթաց որոշակիորեն թուլացել է աճի կենտրոնացվածությունը: Սակայն, դեռևս ներուժային մակարդակից բարձր և հիմնականում փոքր թվով ենթաճյուղերում կենտրոնացված տնտեսական աճը անորոշություններ է պարունակում տնտեսությունում համախառն առաջարկի և պահանջարկի հարաբերական դիրքի վերաբերյալ: 

 

2022թ-ից դիտարկվող բարձր արտաքին պահանջարկը 2024թ-ին աստիճանաբար թուլանում է, ինչն արտահայտվում է զբոսաշրջային հոսքերի կայունացմամբ և զբոսաշրջիկների իրական ծախսերի նվազմամբ: Համաշխարհային պահանջարկի թուլացման ֆոնին ՏՏ ծառայությունների թողարկումը և արտահանումը շարունակել են դանդաղման միտումները՝ բարձր արտադրողական օտարերկրյա աշխատուժի որոշակի արտահոսքի պայմաններում։ Մյուս կողմից՝ արտաքին առևտրային հոսքերի թուլացմանը զուգահեռ, նկատվում են արդյունաբերության «ավանդական» ենթաճյուղերի (այդ թվում՝ կոնյակ, ծխախոտ, պատրաստի սնունդ, և այլն) թողարկման և  արտահանման ընդլայնման որոշակի թույլ ազդակներ։ Այդուհանդերձ, վերոնշյալ ճյուղերի աճի վերաբերյալ ռիսկերը պահպանվում են: 

 

Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ մանրածախ առևտրի, սպառողական վարկերի, ներքին տուրիզմի և ծառայությունների բարձր աճերը վկայում են ուժեղ ներքին պահանջարկի մասին: Այս համատեքստում, սպառողական վարկերի տոկոսադրույքները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակում՝ արտահայտելով վերջինիս նկատմամբ բարձր պահանջարկը: Մյուս կողմից դեռևս որոշակիորեն կենտրոնացված տնտեսական աճը, դրամական փոխանցումների շարունակական նվազումը, աշխատաշուկայի պայմանների որոշակի թուլացումը և ընդհանուր թույլ գնաճային միջավայրը կարող են վկայել համեմատաբար թույլ պահանջարկի միջավայրի մասին: Պահպանվում են անորոշությունները նաև ներքին պահանջարկի հեռանկարի տեսանկյունից: Սա հիմնականում վերաբերում է նախորդ տարիներին մասնավոր հատվածում եկամուտների համեմատությամբ պարտքի բեռի նվազմանը և կուտակված խնայողությունների օգտագործման ուղղություններին: Այս իրավիճակում խնայողությունների օգտագործման ուղղությունից և վարկավորման զարգացումներից կախված՝ համախառն առաջարկի և պահանջարկի վրա ազդեցությունը կարող է տարբեր լինել: Հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման հնարավոր ռիսկերը ևս մնում են առարկայական: Վերջինս հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների ծրագրի շարունակական թերակատարման և դրան զուգահեռ սոցիալական աջակցության լրացուցիչ ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերի հնարավոր ավելացման ռիսկերով:

 

Աշխատանքի շուկա և գնաճ. Աշխատանքի շուկայի զարգացումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է: Ըստ 2024թ.-ի 2-րդ եռամսյակի տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների` գործազրկության մակարդակը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է՝ կազմելով 13.8%, ինչը սակայն շուրջ 2.0 տոկոսային կետով ավելի բարձր է նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ: Հաշվի առնելով գործազրկության մակարդակի շուրջ առկա անորոշությունները՝ կարևոր է մշտադիտարկել դրանցից ածանցվող հնարավոր սցենարները։ Մի կողմից՝ վերջինս կարող է մեկնաբանվել որպես տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման և ճշգրտման գործոն՝ հաշվի առնելով, որ գործազրկության մակարդակի մեծացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղի է ունեցել զբաղվածների նվազման (ըստ տնային տնտեսությունների աշխատուժի հետազոտության արդյունքների՝ մոտ 20 հազար) և ոչ թե աշխատուժի առաջարկի ավելացման հաշվին: Սա համահունչ է նաև ընթացիկ տարվա ընթացքում նկատվող օտարերկրյա աշխատողների (օր.՝ Հնդկաստանի քաղաքացիների) որոշակի արտահոսքի հետ: Մյուս կողմից՝ պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակը (ըստ ՊԵԿ տվյալների բազայի) շարունակել է աճել՝ վերջին մեկ տարում՝ մոտ 34 հազարով: Վերջինս կարող է վկայել տնտեսությունում աշխատանքի շուկայի ավելի խիստ պայմանների առկայության մասին: Այս համատեքստում, որպես այլընտրանքային մեկնաբանություն, գրանցված աշխատողների թվաքանակի աճը կարող է ենթադրել աշխատանքի շուկայի ստվերային հատվածի աստիճանական նվազում և ֆորմալ զբաղվածության աճ: 

 

Վերջին ամիսներին նկատվել է աշխատավարձերի աճի որոշ արագացում, սակայն այն դեռևս ձևավորվում է արտադրողականության աճի և գնաճի թիրախին համահունչ մակարդակներից ցածր, շուրջ 6.0% մակարդակում: Միջնաժամկետում ու երկարաժամկետում աշխատաշուկայի պայմանների և շուկայից բխող ճնշումների հետագա թուլացման աղբյուր կարող է լինել նաև աշխատուժի առաջարկի հնարավոր լրացուցիչ ավելացումը: Այստեղ հիմնական անորոշությունը կապված է ՀՀ աշխատաշուկային ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման արագության, ինչպես նաև օտարկերկրյա քաղաքացիների համար դեպի ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման պայմանների հնարավոր խստացման ռիսկերի, դեպի ՌԴ ՀՀ աշխատանքային միգրանտների հոսքի նվազման և ներքին տնտեսությունում աշխատանքի շուկային ինտեգրման հնարավորության հետ: Մյուս կողմից՝ վերջին ամիսներին նկատվում է ոչ ռեզիդենտ զբաղվածների թվաքանակի որոշակի նվազում: Նմանատիպ միտումների պահպանումը կամ արագացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տնտեսությունում աշխատուժի առաջարկի, այնպես էլ ներուժային ՀՆԱ-ի վրա:

 

Գնաճ. 2024 թ-ի երրորդ եռամսյակում տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է՝ մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող թույլ գնաճային միջավայրով, ինչպես նաև արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում, 2023 թվականի ապրիլից 12-ամսյա գնաճը պահպանվել է թիրախից ցածր մակարդակում՝ 2024 թվականի սեպտեմբերին կազմելով 0.7%:

Հարաբերականորեն կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը, որը հիմնականում բնութագրում է ներքին պահանջարկով պայմանավորված գների վարքագիծը, պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով տ/տ 3%: Միջազգային շուկայում պարենի գների արձանագրվող աճը մասամբ արտացոլվել է ներմուծված պարենի գներում: Զուգահեռաբար, արտաքին պահանջարկի հետ կապված ծառայությունների գնաճը շարունակել է նվազել՝ արտահայտելով պահանջարկի դանդաղման միտումները: Այնուամենայնիվ, տնային տնտեսությունների գնաճային սպասումների հետ կապված անորոշությունները դեռևս պահպանվում են:

 

Դրամավարկային քաղաքականություն. ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի մասնակիցների կողմից սպասումները նախորդ հարցումների համեմատությամբ որոշակիորեն ճշգրտվել են ներքևի ուղղությամբ և արտահայտում են առաջիկա 8 որոշումների ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազման ուղեգիծը: Եկամտաբերության կորի կարճ հատվածը քաղաքականության տոկոսադրույքի նախորդ որոշումներից հետո որոշակիորեն տեղաշարժվել է ներքև, իսկ երկարաժամկետ հատվածը մնացել է կայուն։ Միաժամանակ, ըստ ԿԲ գնահատման, եկամտաբերության կորի ընթացիկ ցուցանիշներում, բացի տոկոսադրույքի վերաբերյալ շուկայի սպասումներից, գնանշված են ռիսկի տարբեր գործոններ:

 

Ի տարբերություն զարգացող երկրներում արձանագրվող երկրի ռիսկի հավելավճարի առավել էական նվազումներին՝ Հայաստանում երկրի ռիսկի հավելավճարը ընթացիկ տարում պահպանվում է երկրի հիմնարարներով պայմանավորված երկրարաժամկետ կայուն  մակարդակից զգալիորեն ցածր։ Այդուհանդերձ, վերջինս պարունակում է պարտքի կայունության, աշխարհաքաղաքական՝ այդ թվում՝ սահմանային լարվածության, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անորոշություններ։ Այս համատեքստում, երկրի ռիսկի հավելավճարի՝ վերևի ուղղությամբ հնարավոր ճշգրտումը ռիսկեր է պարունակում չեզոք տոկոսադրույքի դեպի վեր վերանայման տեսանկյունից, ինչը այլ հավասար պայմաններում առավել խթանող ԴՎՔ դիրքի պայմաններում պարունակում է առավելապես գնաճային ռիսկեր: Միևնույն ժամանակ, ՀՀ մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են երկրի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազման տեսանկյունից: 

 

ՀՀ ԿԲ-ն, առկա անորոշություններից բխող հնարավոր ռիսկերը խելամիտ կառավարելու նպատակով, կառուցում և դիտարկում է տնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ: Մի կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները պահանջում են քաղաքականության՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք, միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Նշված սցենարները հիմնականում ներառում են հետևյալ ռիսկերն ու անորոշությունները.                 ԱՄՆ ԴՊՀ-ի կողմից քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի երկար և բարձր մակարդակում պահպանման ռիսկեր;  համաշխարհային և տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր սրացումից ածանցվող առաջարկի արժեշղթաների խաթարման հետ կապված ռիսկեր;  բյուջեի պակասուրդի և աշխարհաքաղաքական լարվածության պարագայում երկրի ռիսկի հավելավճարի հետ կապված անորոշություն;  շարունակական ավելցուկային պահանջարկի պայմաններ և բարձր գնաճային սպասումներ, և այլ ռիսկեր ու անորոշություններ:

 

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները ենթադրում են քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ նվազման ուղի: Այս տեսակի սցենարները ներառում են հետևյալ ռիսկերն ու անորոշությունները. ներքին տնտեսությունում շատ ավելի թույլ համախառն պահանջարկի պայմանների հետ կապված ռիսկեր; ՀՀ աշխատաշուկայի պայմանների արագ ու կտրուկ թուլացման հետ կապված սցենարներ; անշարժ գույքի շուկայում բնակարանաշինության ոլորտի հնարավոր արագ կրճատման վերաբերյալ մտահոգություններ; տնտեսության իրական հատվածում կուտակված խնայողությունների հաշվին ներդրումների բարձր աճի հնարավոր սցենարներ; համաշխարհային պահանջարկի կտրուկ նվազման ռիսկեր, և այլ ռիսկեր ու անորոշություններ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3,6 տոկոսով
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
ՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիսՊԵԿ-ն առաջարկում է հետաձգել բնապահպանական և ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական տուրքի վճարումը՝  տրանսպորտային միջոցների ՀՀ մուտք գործելիս
ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատարՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար
Փորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորություններըՓորձագետ. Հայաստանն ունի տարածաշրջանում նորարարական լուծումների կարեւոր կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 4-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MASTERCARD WORLD՝ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՈՐ ՔԱՐՏ
Էկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսովԷկոնոմիկայի նախարարություն. 2018 թվականի համեմատ Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 33.9 տոկոսով
ՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասfՊԵԿ. Սյունիքում ապօրինի ընդերքօգտագործման գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 63 մլն դրամի վնասf
Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՓաշինյանի մոտ քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Հայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվինՀայաստանում տարեկան գնաճը հունիսին արագացել է մինչեւ 3,9 տոկոս՝ թանկացող սննդամթերքի եւ ծառայությունների հաշվին
Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է Հայկական արտադրանքը դուրս կգա Կիպրոսի և ԱՄՆ շուկաներ. CIBRS-ը հայտարարել է "Ազգային պահեստ" ծրագրի մեկնարկի մասին
Եվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարարԵվրոպական ներդրումային բանկը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային գործընկերը ենթակառուցվածքային նախագծերում. նախարար
Հայաստանի խորհրդարանը Հայաստանի խորհրդարանը "կանաչ լույս է վառել" ՀԷՑ-ի ազգայնացման համար
Փաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժինՓաշինյան. սկսած 2022 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Աշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացիԱշխարհի խոշորագույն ՏՏ-աքսելերատորներից մեկը՝ ամերիկյան «Plug and Play»-ը, Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
Հայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներըՀայաստանը հերթական անգամ հետաձգում է Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետները
Հայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
Նախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանըՆախարար. Հայկական կոնյակով բեռնված 62 բեռնատարներ հատել են ՌԴ սահմանը
Հայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համարՀայաստանը սակագնային քվոտա կսահմանի  Իրանից առանձին ապրանքատեսակների  ներմուծման համար
Նարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-իՆարեկ Կարապետյան. գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայությունների գները՝ բացառությամբ ՀԷՑ-ի
Հայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունըՀայաստանի վարչապետը «Տրաֆիգուրա» ընկերության նախագահի հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունը
ԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համարԱԶԲ-ը Հայաստանին 236 մլն եվրո կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար
Վասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետՎասիլիս Մարագոս. ԵՄ-ը պատրաստ է կոնկրետ քայլերով խորացնել տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել Հայաստանի կարգավորիչը հավանություն է տվել "GNC-ALFA"-ի 100% բաժնետոմսերի վաճառքին "Viva Armenia" ՓԲԸ-ին
Միջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումՄիջազգային առևտրի պալատը պատրաստ է օգնել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Հայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվիՀայաստանից սեւ մետաղների արտահանման արգելքը կերկարաձգվի
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Սեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքըՍեպտեմբերին Հայաստան կայցելեն MONEYVAL-ի փորձագետները՝ գնահատելու փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը
Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունըՀայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը
Հայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանըՀայաստանի խորհրդարանը հավանություն է  տալիս ՀԷՑ-ի ազգայնացմանը
Viva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններըViva-ի 20 տարին. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի փոփոխությունները
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Կալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերիցԿալասը՝ Երևանում. Տնտեսական դիվերսիֆիկացումը բխում է ձեր իսկ շահերից
ՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ովՀՀ ՊԵԿ. գրանցված աշխատատեղերի թիվը մեկ տարում աճել է 5.1%-ով
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերըՀայաստանի հեռահաղորդակցության շուկայում խոշոր գործարք է նախապատրաստվում. Viva-ն ձեռք կբերի OVIO-ի բաժնետոմսերը
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են սկսվել օրենքների շուրջ, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է
Հայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներումՀայաստանում կարևորում են Դանիայի հետ համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում
ԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային ՊլանԱրմՍվիսԲանկ՝ Առաջինը Հայաստանում, որը Հրապարակել է Կլիմայական Անցումային Պլան
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 14.2%-ով
Գազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխԳազի սակագինը սպառողների համար կմնա անփոփոխ
Հետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան  3,9%-ովՀետազոտություն. Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը մինչև 2027 թվականը կաճի տարեկան 3,9%-ով
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Հայաստանում տրանսպորտային Հայաստանում տրանսպորտային "նապաստակներին" կտուգանեն
ՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերըՀՀ կառավարությունն իրավունք կստանա հաստատել նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերմանն աջակցության ծրագրերը
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո ԶարկոնենՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.07.2025
RUB4.900.02
USD384.190.08
EUR450.580.13
GBP521.65-0.74
CAD281.350.22
JPY26.24-0.17
CNY53.540.00
CHF481.62-0.14