
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը:
01.11.2024 - 03.02.2025թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է տեղաբաշխել 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:
Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%: Մարման ժամկետը համապատասխանաբար 2 և 3 տարի է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Պարտատոմսեր կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:
Նշենք, որ սա այս տարվա ընթացքում Կոնվերս Բանկի պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է. ավելի վաղ՝ նախատեսված ժամկետից շուտ, Բանկը հաջողությամբ տեղաբաշխել էր 5 մլրդ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

