Չորեքշաբթի, 6 Նոյեմբերի 2024 12:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մասնակցում է Ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո.Հայկական 20 ընկերություններ միասնական տաղավարի ներքո մասնակցում են Ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին (CIIE): Ցուցահանդեսը տեղի է ունենում նոյեմբերի 5-10-ը Շանհայում ՝ նպատակ ունենալով ապահովել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացումը: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 800 ընկերություններ՝  60 երկրներից:

 

Հայկական ընկերությունների տաղավար են այցելել էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը և առևտրային կցորդ Կորյուն Ղազարյանը:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-սեպտեմբերին աճել է 34,7% - ով՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը: Ընդ որում, արտահանումն աճել է 3.9 անգամ՝ մինչեւ 907.7 մլն դոլար՝ ներմուծման 4.2%-ով՝ մինչև 1.1 մլրդ դոլար նվազման դեպքում: