Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024 12:13
Ալինե Գրիգորյան

ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ

ԶՊՄԿ փոխտնօրեն. Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է եւ այն կաճի 2 անգամ

Արմինֆո. Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար "Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը" թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջանյանը։

 

Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող է զգալիորեն աճել՝ երկրի տնտեսական զարգացման համատեքստում: <Բոլորը գիտեն, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը տնտեսական աճ է ցուցադրում, սակայն այս երևույթի հիմնական պատճառը կապված է արտաքին գործոնների հետ, ինչպիսին է ռուս-ուկրաինական պատերազմը: Արդյունքում՝ բազմաթիվ առևտրային և այլ գործընթացներ անցնում են Հայաստանով, ինչն էլ հանգեցնում է տնտեսական աճի գրանցմանը։ Բայց այդ աճը մեր ջանքերի արդյունքը չէ և չի կարող հիմք ծառայել երկրի կայուն զարգացման համար", - նշել է Ջանյանը։

 

Ինչպես ընդգծել է ԶՊՄԿ-ի փոխտնօրենը, կայուն աճ ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել առանցքային ուղղություններ, որոնք մշտապես արդիական են եղել Հայաստանի համար և նպաստել են նրա զարգացմանը, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը և էներգետիկան:

 

<Մետաղներն անհրաժեշտ են ցանկացած տեսակի էներգիայի արտադրության համար: Առանց դրանց էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցումն անհնար է։ Պղինձը և մոլիբդենը հատկապես կարևոր են, քանի որ դրանք օգտագործվում են, գործնականում, բոլոր տեխնոլոգիաներում: Կանաչ էներգետիկային անցման գործընթացում պղինձն ու մոլիբդենը կենտրոնական տեղ են զբաղեցնում", - պարզաբանել է Ջանյանը։

 

Ընդ որում, նա հավաստիացրեց, որ պղնձի շուկայում առաջարկը սահմանափակվելու է։ Նրա խոսքով՝ մի քանի տարի հետո պղնձի պահանջարկը կգերազանցի համաշխարհային հանքերի ՝ դրա արդյունահանման հնարավորությունները։

 

<Պղնձի ցածր առաջարկի դեպքում դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա, և, նույնիսկ, արտադրության ավելացման դեպքում, միեւնույն է, կդիտվի 1,5 միլիոն տոննա դեֆիցիտ: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման ցանկացած սցենարի դեպքում 10 տարի անց մենք կբախվենք պղնձի լուրջ դեֆիցիտի։ Ապրանքի պակասի պայմաններում գները կարող են զգալիորեն աճել.եթե հիմա պղնձի գինը կազմում է մոտ 9600 դոլար մեկ տոննայի դիմաց, ապա նման դեֆիցիտի դեպքում այն կարող է կրկնապատկվել կամ, նույնիսկ, եռապատկվել: Հայաստանի համար դա կարեւոր նշանակություն կունենա, քանի որ պղինձ արտադրողները կկարողանան այն վաճառել ավելի բարձր գնով, իսկ պետությունը կստանա ավելացված հարկային եկամուտներ։ Եվ այդ շահույթի մի մասը կարելի է ուղղել ոլորտի հետագա զարգացմանը", - հայտարարել է Ջանյանը։

 

Միաժամանակ, ինչպես նշել է փոխտնօրենը, պղնձի համաշխարհային առաջարկում Հայաստանի բաժինը կազմում է ընդամենը 0,1 տոկոս: Այդուհանդերձ, նույնիսկ այդքան փոքր ծավալի դեպքում երկիրն օգուտներ քաղելու և դրա զարգացումն ապահովելու զգալի ներուժ ունի: < Ներկա պահին մեր ներկայությունը համաշխարհային շուկայում բավականին համեստ է. Հայաստանն արտադրում է տարեկան մոտ 50-60 հազար տոննա պղինձ, մինչդեռ, գլոբալ մասշտաբով այդ ցուցանիշը հասնում է 30 մլն տոննայի: Սա նշանակում է, որ մեր բաժինը 1% - ից պակաս է: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մոլիբդենի գծով զբաղեցնում է տասներորդ տեղն աշխարհում, պղնձի նկատմամբ ուշադրությունը բացատրվում է 5-6 ձեռնարկությունների առկայությամբ, որոնք զբաղվում են դրա արտադրությամբ։ Այդ պատճառով շեշտը դրվում է հենց պղնձի վրա, թեեւ համաշխարհային համատեքստում մեր նշանակությունը մոլիբդենի բնագավառում զգալիորեն բարձր է", - պարզաբանել է Ջանյանը։

 

Խոսելով մոլիբդենի մասին՝ Ջանյանը նշել է, որ այդ մետաղը կիրառություն է գտնում բազմաթիվ տեխնոլոգիաների մեջ ։ Օրինակ՝ հողմային էներգետիկայում, հատկապես՝ օֆշորային նախագծերում, որտեղ հողմային էլեկտրակայանները տեղակայված են դժվար հասանելի պայմաններում: Այս առումով՝ վերջին տարիներին մոլիբդենի գների աճը մեծապես կախված է հողմային էներգետիկայի զարգացումից։

 

<Ինչ վերաբերում է մոլիբդենին, կան տարբեր կանխատեսումներ: Համաշխարհային բանկն ակնկալում է  պահանջարկի 119% աճ, այն դեպքում, երբ Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է 290% աճ: Համաշխարհային բանկը կանխատեսում է աճ 2050 թվականին, իսկ Միջազգային էներգետիկ գործակալություն՝ մինչև 2040 թվականը: Սա խոսում է այն մասին, որ սպասվում է մոլիբդենի պահանջարկի զգալի աճ, և այդ համատեքստում Հայաստանը ունի ավելի ծանրակշիռ նշանակություն՝ ապահովելով այդ մետաղի համաշխարհային արտադրության մոտ 3-4%-ը>, - շարունակել է փոխտնօրենը:

 

Սակայն, ըստ Ջանյանի, Հայաստանում մետաղների արդյունահանման փաստացի ծավալներն այնքան էլ մեծ չեն, և պնդումը, թե երկիրը մետաղների խոշոր արտադրող է, այնքան էլ կոռեկտ չէ:

 

<Մենք չենք կարող համարվել խոշոր հանքարդյունաբերական երկիր: Մենք ունենք ընդամենը 8-9 մետաղական հանք և հանքարդյունաբերական ընկերություններ։ Արցախում ունեինք Կաշեն, բայց հիմա այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Բացի այդ, մենք ունենք միջազգային ստանդարտներով ընդամենը մեկ հանքավայր՝ ԶՊՄԿ-ի Քաջարանի հանքավայրը, - նշել է փոխտնօրենը։

 

Ջանյանը նաև հավելել է, որ 34 մլն տոննա ընդհանուր ծավալից ԶՊՄԿ-ն արտահանում է 19 մլն տոննա պղինձ, Թեղուտը՝ 7 մլն տոննա, իսկ ագարակը՝ 4,5 մլն տոննա, մնացած ծավալներն աննշան են:

 

<Արտահանման առավելագույն ծավալներն արձանագրվել են 2017 թվականին՝ մի քանի գործոնների համադրության պատճառով։ Դրան հաջորդել է անկում, և ծավալները կայունացել են 30-35 մլն տոննայի մակարդակում։ 2015 թվականից ի վեր վերջին 10 տարիների ընթացքում մենք աճ չենք տեսնում։ Ընդ որում, այդ ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ - ում միշտ կայուն է մնացել ՝ չնայած 1-5 տոկոսի սահմաններում տատանումներին", - հայտարարել է Ջանյանը, հավելելով, որ եթե այդ ճյուղն ավելի մեծ նշանակություն ունենար, երկիրն ավելի մոտ կլիներ ավելի զարգացած պետություններին՝ կենսամակարդակով եւ տնտեսական զարգացմամբ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.12.2025
RUB4.810.01
USD381.760.06
EUR448.800.61
GBP512.401.72
CAD277.100.00
JPY24.650.04
CNY54.210.05
CHF479.540.14