Արմինֆո. Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում երկրում դիտվում է ստեղծված և կրճատված աշխատատեղերի միջև բացասական սալդո: Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա, մասնավորապես, ներկայացրել է պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում ստեղծվել է 15 700 նոր աշխատատեղ, իսկ կրճատվածները՝ 16 900 են: Ընդ որում, մասնավոր հատվածում ստեղծվել է 12 300 աշխատատեղ, իսկ կրճատվել՝ 12 700-ը։ "Դուք խոսում եք նոր ստեղծված աշխատատեղերի մասին, բայց մենք տեսնում ենք, որ, առնվազն, երկրորդ եռամսյակի օրինակով դրանք կրճատվում են", - ասել է պատգամավորը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:
Ներկայացնելով պետբյուջեի նախագիծը՝ նախարարը կարևորել է արտագաղթի հետ կապված պատմության անիվը հետ շրջելը։ Այդ առնչությամբ Խաչատրյանը նշել է, որ այստեղ ևս բացասական սալդո է դիտվում՝ 20 366 մարդ։
Ի պատասխան՝ նախարարը հորդորել է չառաջնորդվել եռամսյակային ցուցանիշներով, ինչը, ըստ նրա, սխալ է, քանի որ առաջին եռամսյակում, որպես կանոն, աշխատատեղերի թիվը նվազում է, որից հետո՝ ավելանում: Նա ընդգծել է, որ աշխատատեղերին առնչվող իրավիճակը պետք է գնահատել տարեկան կտրվածքով։
RUB | 4.03 | 0.1 |
USD | 401.31 | -1.72 |
EUR | 424.71 | 0.52 |
GBP | 512.11 | -0.46 |
CAD | 285.83 | -0.86 |
JPY | 26.65 | -0.20 |
CNY | 55.25 | -0.23 |
CHF | 457.23 | 1.26 |