
Արմինֆո. Ժամանակավորապես դադարեցվել է ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան՝ Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Այդ մասին հաղորդել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը:
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ տարանցիկ գազատարով հանրապետությունը Ռուսաստանից տարեկան մոտ 2,5 մլրդ խմ "երկնագույն" վառելիք է ստանում:
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

