
Արմինֆո. ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնի և Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյան միջև։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, փոխանակել տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության, երկու պետությունների քաղաքացիների նախընտրությունների և այլ հարցերի վերաբերյալ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկու պետությունների միջև հետագա համագործակցության զարգացման, զբոսաշրջային այցելությունների ավելացման նպատակով։
Քննարկվել է նաև երկու պետությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փաստաթղթի ստորագրման հարցը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Կուբայից Հայաստան է այցելել ընդամենը 26 զբոսաշրջիկ, ինչը 39,5 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։