Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության պատմությունը և գործունեության շրջանակները, ոլորտի զարգացմանն ուղղված տեսալականն ու ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նախարարության մի շարք ծրագրերին՝ այդ թվում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D)-ի առաջընթացին ուղղված աշխատանքներին, տեխնոլոգիական կրթության մի շարք այլ ուղղություններին, դրանց շուրջ գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է թվայնացման, հեռահաղորդկացման և
կիբեռպաշտպանության ուղղությամբ համագործակցության եզրեր գտնելը:
Դեսպան Էդիտե Մեդնեն իր հերթին ներկայացրել է Լատվիայում ոլորտային զարգացումներին ուղղված ծրագրերը, ընդգծելով հատկապես տեխնոլոգիական կրթության, ավիատեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առողջապահական ծրագրերի կառավարման ուղղությամբ ունեցած հարուստ փորձը, որոնց շուրջ կարող են քննարկել համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու
հնարավորություններ։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
RUB | 3.86 | -0.02 |
USD | 389.45 | 0.26 |
EUR | 409.74 | -0.78 |
GBP | 491.95 | -0.73 |
CAD | 278.82 | 0.67 |
JPY | 25.22 | 0.23 |
CNY | 53.78 | 0.07 |
CHF | 440.70 | 1.28 |