Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024 19:42
Ալինա Հովհաննիսյան

IranImport Group -ը և Չաբահար ԱՏԳ-ն կսկսեն համագործակցել

IranImport Group -ը և Չաբահար ԱՏԳ-ն կսկսեն համագործակցել

Արմինֆո. IranImport Group ընկերության տնօրեն Թելման Նալբանդյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Չաբահար ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տնօրեն Հոմերիա Ռիգի հետ:

 

Ինչպես ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, հուշագրի ստորագրման արդյունքում հայ գործարարները կստանան նոր հնարավորություններ՝ օգտվելով Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներից և Իրանի շուկայի առևտրային առավելություններից։

 

«Սա մեզ համար պարզապես նոր ձեռքբերում չէ, այլ հայ գործարար համայնքի համար ընդլայնման նոր հնարավորություն։ Սա նաև թիմային աշխատանքի արդյունք է և նոր պատասխանատվություն մեր հաճախորդների առջև», - ասվում է ընկերության հաղորագրությունում:

 

Նշենք, որ IranImport Group-ը հիմնադրվել է 2017 թվականին և միջնորդ է հանդիսանում հայկական և իրանական արտադրական ընկերությունների միջև՝ հեշտացնելով երկկողմ հարաբերությունները: Ընկերությունը համագործակցում է իրանական ավելի քան 200 մատակարարների հետ ։

 

Ընկերության առաքելությունն է նպաստել Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերություններին, վերացնել առևտրի խոչընդոտները և Իրանից ապրանքների ներմուծման գործընթացը հասանելի դարձնել Հայաստանի և Ռուսաստանի համար:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել Է 2,7% - ով՝ կազմելով 520.6 մլն դոլար ։ Ընդ որում, արտահանումն աճել է 7,7% - ով, մինչև 81.2 մլն դոլար՝ ներմուծման 1,8%-ով, մինչեւ մինչև 439.4 մլն դոլար աճի ֆոնին։