Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024 13:06
Նաիրա Բադալյան

Ֆինանսների նախարարությունում ԱՄՆ ԶՖԿ ղեկավարի հետ քննարկել են ՀՀ մասնավոր հատվածի ներդրումային հեռանկարները

Ֆինանսների նախարարությունում ԱՄՆ ԶՖԿ ղեկավարի հետ քննարկել են ՀՀ մասնավոր հատվածի ներդրումային հեռանկարները

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ:

ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում մասնավոր հատվածի ներդրումների հնարավորություններին, քննարկել փախստականների բնակարանաշինության, պարենային անվտանգության, ինչպես նաև ՓՄՁ ծրագրերին աջակցության տրամադրման առանցքային թեմաները:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ փոխգործակցության ներկա մակարդակը և հույս հայտնել, որ ապագայում այն էլ ավելի կամրապնդվի՝ նպաստելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը։