Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024 11:25
Ալինա Հովհաննիսյան

ԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՆԲ-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն է տեսնում

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է պարոն Չուրային և պատրաստակամություն է հայտնել շարունակել Բանկի հետ համագործակցությունը, քանի որ համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար։

Մաչեյ Չուրան շնորհավորել է նախարար Խուդաթյանին պաշտոնի անցման կապակցությամբ և ընդգծել Բանկի և Հայաստանի, ինչպես նաև կոնկրետ ՏԿԵՆ-ի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։