Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024 11:43
Ալինա Հովհաննիսյան

ԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։
Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված,  որը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարներ ունի։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերն անդրադարձել են թվայնացման, լայնաշերտ կապի, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ուղղությամբ ՀԲ առաքելության գործունեությանը մեր տարածաշրջանում, ներառական տնտեսական աճին միտված ՀԲ կողմից իրականացվող աջակցության և ներդրումային ծրագրերին։


Քննարկվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման օրակարգի շուրջ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։