Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024 17:42
Նաիրա Բադալյան

Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը

Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը

Արմինֆո. Հայաստանում մեկնարկում են տնտեսական քաղաքականության և դրանից բխող հարկային քաղաքականության քննարկումները: Նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում այդ մասին հաղորդել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

 

"Մոտ ապագայում մենք  հանդես կգանք ավելի համակարգային առաջարկներով", - հայտարարել է նա:

 

Նրա ասելով, եթե քննարկումները բացահայտեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը՝ նոր սկզբունքների վրա հիմնված նոր տրամաբանությամբ, ապա այն կմշակվի, իսկ եթե դրանք ցույց տան հատուկ հարկային համակարգերի վերանայման անհրաժեշտությունը, ապա աշխատանքներն ուղղված կլինեն այդ խնդրի իրագործմանը, հավելել է Պողոսյանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին երկրի խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործող հարկային օրենսդրությունը չի խթանում հարկի վճարումը: Մասնավորապես, Փաշինյանը նշել էր, որ շրջանառության հարկի համակարգը հակապետական է, ինչի առնչությամբ նա հանձնարարել էր մշակել նոր Հարկային օրենսգիրք։ "Մենք պետք է ունենանք ՀՀ պետական շահերին համապատասխանող ՀՕ", - հայտարարել էր նա։

 

Նշենք նաեւ, որ ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարությունը "արդար հարկում" սահմանելու նպատակով առաջարկել էր ընթացիկ տարում արդեն երկրորդ օրինագիծը, որն ուղղված էր շրջանառության հարկի դաշտում գործող բիզնեսի համար աշխատանքային պայմանների փոփոխմանը: Ընդունված այս նախաձեռնության շրջանակում 2025 թվականի հունվարից կկրկնապատկվի շրջանառության հարկի դրույքաչափը ՝ հնարավորություն ընձեռելով փաստաթղթավորված ծախսերի հաշվին նվազեցնել վճարման ենթակա հարկը, իսկ մասնագիտական գործունեության որոշակի ոլորտներ կտեղափոխվեն ավելացված արժեքի հարկի համակարգ ։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսից, հնարավոր է, ուժի մեջ մտնեն այս փուլում քննարկվող ՀՕ-ի հերթական փոփոխությունները, որոնցով գործունեության ավելի շատ ոլորտներ կմտնեն ԱԱՀ դաշտ։