Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 20:11
Ալինա Հովհաննիսյան

Գևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա

Գևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա

Արմինֆո. Կարճաժամկետ կտրվածքով գնաճի թիրախակային շեմի նվազեցումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Նման գնահատական հնչեցրել Է Civil.net-ի հետ հարցազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ մեկնաբանելով 2025 թվականին գնաճի թիրախակային շեմը 4 տոկոսից մինչեւ 3 տոկոս իջեցնելու կարգավորիչի մտադրությունը: Մասնավորապես, վկայակոչելով գերատեսչության գնահատականները, նա նշել է, որ Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունը կկազմի 0,2 տոկոս: <Քանզի ակնհայտ է, որ փողի էժանացման գործընթացն ինչ-որ չափով կդադարի։ Կամ էլ ինչ - որ ոչ ստանդարտ իրավիճակում նորմայից շատ կարող է թանկանալ", - ասել է Պապոյանը։ Եթե այս քայլը գնահատենք երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով, ապա նախարարը նշել է, որ  ճիշտ է համարում Կենտրոնական բանկի նման քաղաքականությունը ։ Բայց հաջորդ տարի, ինչպես նա հայտարարել է, երկրի տնտեսության վրա բացասական ազդեցությունն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ԿԲ-ն և կառավարությունը քննարկում են նոր գնաճային թիրախները: "Մեր առաջարկն է 2025 թվականին գնաճի թիրախակային շեմն իջեցնել մինչև միջին հաշվով տարեկան 3%, ինչը տնտեսությանը թույլ կտա զարգանալ և վարել արդյունավետ դրամավարկային քաղաքականություն",-ասել է նա: