Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024 10:29
Ալեքսանդր Ավանեսով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արմինֆո. Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Ինչպես հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: