Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2024 13:19
Ալեքսանդր Ավանեսով

«Վերին Լարս» անցակետում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, այստեղ կուտակված է 1200 հայկական բեռնատար

«Վերին Լարս» անցակետում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, այստեղ կուտակված է 1200 հայկական բեռնատար

Արմինֆո. «Վերին Լարս» անցակետում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։

Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրության համաձայն,  այս պահին անցակետում կուտակված է 4292 բեռնատար ավտոմեքենա, որոնցից 1200 - ը ՝ հայկական: Մեքենաների կուտակման պատճառ է դարձել վատ եղանակը, որն էլ հանգեցրել է խցանումների, չնայած, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի - Կոբի հատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք, որ Լարսի ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։