
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են ծրագրերի մանրամասները, ֆինանսական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունների շրջանակը և իրականացման հնարավոր ժամկետները։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ շեշտադրելով ՀԲ-ի աջակցությամբ զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են մի շարք հարցեր Գյումրիի կլաստերի վերաբերյալ։
RUB | 4.80 | 0.02 |
USD | 381.70 | -0.07 |
EUR | 448.19 | 0.49 |
GBP | 510.68 | 0.02 |
CAD | 277.10 | -0.39 |
JPY | 24.61 | 0.13 |
CNY | 54.16 | 0.04 |
CHF | 479.40 | -0.87 |

