Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024 12:14
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կա փակ ճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է ավտոտրանսպորտի երթեւեկության համար

Հայաստանում կա փակ ճանապարհ, «Վերին Լարս» անցակետը բաց է ավտոտրանսպորտի երթեւեկության համար

Արմինֆո. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

ՆԳՆ ՓԾ հաղորդագրության համաձայն, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։