Արմինֆո. Urban.e-gov.am հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վի Իքս Սոֆթ» ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության համաձայն, մատակարար կազմակերպություններին ներկայացվել են ՀՀ կառավարության 2015թ . 596-Ն որոշմամբ և ՀԾԿՀ նախագահի հրամաններով նախատեսված ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Կարևորվել է գործառույթները պարզեցնելու, ժամկետները հստակեցնելու և մատակարար կազմակերպությունների կողմից իրականացվող որոշ գործառույթներ ևս համակարգում արտացոլելու նպատակով հետագայում օրենսդրական փոփոխությունների նախատեսումը։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկել են նախագծերի նախնական համաձայնեցման փուլը նույնպես ներառել հարթակում։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ 4 մարզերում urban.e-gov.am հարթակի կիրառության ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներն ու մատակարարներին հետաքրքրող հարցերը, դիտարկվել գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Ուշադրություն է դարձվել նաև թվային հարթակում ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի /ձև 3-2-1/ տրամադրման փուլում ներգրավված կառույցների գործառույթներին։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։
![]() | 4.75 | 0.01 |
![]() | 382.68 | 0.07 |
![]() | 445.17 | -3.25 |
![]() | 511.95 | -5.57 |
![]() | 277.85 | -0.63 |
![]() | 25.75 | -0.26 |
![]() | 53.56 | -0.07 |
![]() | 475.67 | -3.01 |