Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2024 12:47
Ալեքսանդր Ավանեսով

«Վերին Լարս» անցակետում հայկական համարանիշներով ավելի քան 500 բեռնատար է կուտակվել

«Վերին Լարս» անցակետում հայկական համարանիշներով ավելի քան 500 բեռնատար է կուտակվել

Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

ՓԾ հաղորդագրության համաձայն, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մինչդեռ, Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրության համաձայն, ներկայումս "Վերին Լարս" անցակետով անցման հերթում է գտնվում տարբեր երկրների 1275 բեռնատարներ, որից 505-ը՝ հայկական համարանիշներով: Ուշացումների պատճառը վատ եղանակն է, չնայած, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: