Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024 23:49
Նաիրա Բադալյան

Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան

Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ հանդիպմանը։

 

Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ այսօրվա հանդիպման հյուրընկալության և բարձր մակարդակով կազմակերպման համար։

 

Հարգելի Օլժաս Աբայի, ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Համոզված եմ, որ Ձեր փորձը, բարձր պրոֆեսիոնալիզմը և գործարարական հատկությունները կօգնեն Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ լուծել Ղազախստանի Հանրապետության շահերն առաջ տանելու խնդիրները։

 

Գործընկերներ, ժամանակակից իրողությունների պայմաններում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։

 

ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը բազային սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկը, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, ինչն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններում։

 

Այս համատեքստում մենք ողջունում ենք Հանձնաժողովի ջանքերը՝ դինամիկան վերլուծելու և խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները բացահայտելու գործում: Այս անընդհատ աշխատանքը մշտապես մնում է մեր ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը մեր երկրների բիզնեսի համար նոր հնարավորություններ ստեղծելն է:

 

Նաև կարևոր ենք համարում Էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա թույլ կտա ոչ միայն հեշտացնել թվային առևտրի ընթացակարգերը, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար ստեղծել ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք։

 

ԵԱՏՄ-ի նպատակների և խնդիրների իրականացման տեսանկյունից առանցքային տարր էր կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ, և ճիշտ մոտեցում ցուցաբերելու պարագայում կարող է նպաստել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծմանը և արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը։

 

Մենք աջակցում ենք այս մեխանիզմի հնարավորությունների մասին իրազեկմանը` նպատակ ունենալով հայաստանյան ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային կոոպերացիոն նախագծերին: Մեր երկրի արդյունաբերական ներուժը, ներառյալ ոսկերչության և դեղագործության ոլորտները, ինչպես նաև ագրովերամշակումը, զարգացման զգալի հեռանկարներ ունի անդամ այլ երկրների գործընկերների հետ համագործակցության շրջանակներում։

 

Ֆինանսական աջակցության մեխանիզմի արդյունավետ իրականացման համար մենք աջակցում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկն ընդլայնելու և հայտերի քննարկման ժամկետների օպտիմալացման առաջարկներին, ինչը լրացուցիչ հնարավորություններ կբացի և կարագացնի համատեղ նախաձեռնությունների իրականացման գործընթացը։

 

Մեկ այլ առանցքային թեմա է ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել մեր տարածաշրջանի համար մասշտաբային «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։

 

Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:

 

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ։ Սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված նախաձեռնությունների մի մասը լիարժեքորեն չի գործում։

 

Հաշվի առնելով այս ոլորտի բարդ կառուցվածքը՝ էներգակիրների միասնական շուկայի ձևավորման արդյունավետությունն ու պատշաճ ժամանակին իրականացումը կախված է կողմերի՝ փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։

 

Վստահ եմ, որ համակարգված մոտեցումը, շահերի համաձայնեցումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնի ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը։

 

Հանդիպման հարգելի մասնակիցներ, Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության և գործնական արդյունքների բարձրացմանը։

Քանի որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Խորհրդի բոլոր անդամներին արդյունավետ աշխատանքի և Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացմանն աջակցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են արդյունաբերական ոլորտում համագործակցությանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում էլեկտրոնային առևտրի զարգացմանը, էներգետիկ ռեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի բյուջեի նախագծին և այլն: Ստորագրվել են նիստում ընդունված որոշումների արձանագրությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ումIDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամԿոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համարՄՖԿ-ն 13.5 մլն դոլար է ներդրել Telecom Armenia ընկերության կայուն զարգացման հետ կապված   պարտատոմսերի՝ Հայաստանում առաջին թողարկման համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններիցՀայաստանի էկոնոմիկայի նախարարը հունական բիզնեսին կոչ է արել օգտվել հանրապետության կողմից տրամադրվող արտոնություններից
Էնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրումԷնդրյու Թըրները Կանադայի և Հայաստանի միջև առևտրային կապերի ընդլայնման ուղիներ է փնտրում
Կոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբԿոնստանտինոս Ֆրագկոյանիս. Հունաստանը շահագրգռված է Հայաստանում իր ներկայության ամրապնդմամբ
Միշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունումՄիշուստինը՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին. Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Բելառուսի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունում
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերըՀայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը
Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկումԿոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստըԵրևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը
ԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերԱԺ պատգամավոր. ԵԱՏՄ շնորհիվ հաջողվել է ապահովել Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր
Հայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են ոսկերչական իրերի համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունները
Թադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստիԹադևոս Ավետիսյան. Անկարայի եւ Բաքվի կողմից էմբարգոյի վերացումը Երեւանի համար կարող է վերածվել ազգային տնտեսության եւ պետականության կորստի
Հայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերըՀայաստանը կընթանա անասունների սպանդի ոլորտում ավստրիական փորձով. էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության պետական ծրագրերը
"Վերադարձնել թալանածը"՝  ահա  շրջանառության հարկի վերանայման իրական նպատակը․Փաշինյան
Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանըԴանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում. հավաստիացնում է առողջապահության նախարարը՝ անդրադառնալով ՀԲԱ ներդրմանը
Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում դեկտեմբերի 9-13-ը դոլարային գործարքները մի քանի անգամ աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել
Փաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկանՓաշինյան․ԵԱՏՄ-ն ապահովում է անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան
ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը ՀայաստանումՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում
Հայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համարՀայաստանում բենզին ներմուծող առաջատար ընկերությունները տուգանվել են հակամրցակցային համաձայնության համար
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծինՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել. արդեն հասել է 81,5%-ի սահմանագծին
«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ«Վերին Լարսը» փակ է բեռնատարների համար. կցորդ
Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Գաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots FurnitureԳաղափարից մինչև հայկական կահույքի խոշոր բիզնես. Roots Furniture
Team ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերTeam ընկերությունների խումբը՝ իռլանդական Imagine Broadband հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը հոկտեմբերի վերջին հասել է 12.6 մլրդ դոլարի
"Հայկական ավիաուղիները" դեկտեմբերի 16-ից կվերսկսի չվերթները
Դեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները 10.2% - ով գերազանցել են 2023 թվականի նույն ժամանակահատվածի մուտքերըԴեկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները 10.2% - ով գերազանցել են 2023 թվականի նույն ժամանակահատվածի մուտքերը
ԵՏՀ-ում քննարկվել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման նկատմամբ մոտեցումներըԵՏՀ-ում քննարկվել են ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման նկատմամբ մոտեցումները
ՏԿԵ նախարարը քննարկել է հանրապետության  բարձրավոլտ էլեկտրացանցերի խնդիրներըՏԿԵ նախարարը քննարկել է հանրապետության  բարձրավոլտ էլեկտրացանցերի խնդիրները
ՄՖԿ-ը Հայաստանում գործարկում է ռիսկերի բաշխման մեխանիզմ. որպես գործընկեր հանդես կգան  «Ակբա բանկ»-ը, «Կոնվերս Բանկ»-ը և «Էվոկաբանկ»-ըՄՖԿ-ը Հայաստանում գործարկում է ռիսկերի բաշխման մեխանիզմ. որպես գործընկեր հանդես կգան «Ակբա բանկ»-ը, «Կոնվերս Բանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը
Team Telecom Armenia-ն բարձրացնում է բիզնես միջավայրի նշաձողը ՝ գնալով էկո-գիտակցված միջավայրի ձևավորման ճանապարհովTeam Telecom Armenia-ն բարձրացնում է բիզնես միջավայրի նշաձողը ՝ գնալով էկո-գիտակցված միջավայրի ձևավորման ճանապարհով
Տավուշի եւ Վայոց Ձորի մի շարք գյուղերի համար Հայաստանի իշխանություններն ընդլայնել են տների կառուցման սուբսիդավորման ծրագիրըՏավուշի եւ Վայոց Ձորի մի շարք գյուղերի համար Հայաստանի իշխանություններն ընդլայնել են տների կառուցման սուբսիդավորման ծրագիրը
Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Ամուլսարի վերաբերյալ աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերինԷկոնոմիկայի նախարարը հաղորդել է, որ Ամուլսարի վերաբերյալ աուդիտի արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա օրերին
Հայաստանում անհուսալի վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը կուղղվի վարկի մարմանըՀայաստանում անհուսալի վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտահարկը կուղղվի վարկի մարմանը
Հայաստանում արդեն կա ավելի քան 3 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 76,4%-ըՀայաստանում արդեն կա ավելի քան 3 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 76,4%-ը
ՀՀ ֆինանսների նախարար. Չեմ ուզում, որ մեծամիտ հնչի, բայց մենք պետբյուջեի միջոցները բավականին արդյունավետ ենք ծախսումՀՀ ֆինանսների նախարար. Չեմ ուզում, որ մեծամիտ հնչի, բայց մենք պետբյուջեի միջոցները բավականին արդյունավետ ենք ծախսում
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Հայաստանը եւ Հոնկոնգը կբացառեն եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումըՀայաստանը եւ Հոնկոնգը կբացառեն եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը
ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետըԱՊՀ և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների նիստում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետը
ԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրովԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով
Հայաստանում մեկնարկել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրիՀայաստանում մեկնարկել է Կապիտալի շուկայի աջակցության ծրագրի
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը ՀայաստանումԿոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդդիմություն։ Հազարավոր քաղաքացիներ այլևս չեն քվեարկի ՔՊ-ի օգտին՝ նրա առաջարկած հարկային փոփոխությունների պատճառով․վարչապետի նախկին օգնականՖինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ընդդիմություն։ Հազարավոր քաղաքացիներ այլևս չեն քվեարկի ՔՊ-ի օգտին՝ նրա առաջարկած հարկային փոփոխությունների պատճառով․վարչապետի նախկին օգնական
Հայաստանի ԿԲ-ը կողմնորոշվել է 2024 թվականին ՀՆԱ-ի աճի կանխատեսման առնչությամբ՝ 6 տոկոս՝ 2025 թվականին ակնկալելով տեմպերի արագացում մինչեւ 7,1 տոկոսՀայաստանի ԿԲ-ը կողմնորոշվել է 2024 թվականին ՀՆԱ-ի աճի կանխատեսման առնչությամբ՝ 6 տոկոս՝ 2025 թվականին ակնկալելով տեմպերի արագացում մինչեւ 7,1 տոկոս
4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է4.479.792 ՀՀ դրամ Armenia Tree Project-ին․ հաջորդ շահառուն Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն է
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ըՄիջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
ՀՀ ԱԺ խոսնակ. տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համարՀՀ ԱԺ խոսնակ. տնտեսական համագործակցությունը կարեւոր գործիք է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար
Մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստան է այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկՄինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստան է այցելել ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
«Վերին Լարս» անցակետում հայկական համարանիշներով ավելի քան 500 բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում հայկական համարանիշներով ավելի քան 500 բեռնատար է կուտակվել
Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի  քվեարկության միջանկյալ արդյունքներըԵրեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները
Փաշինյանի մոտ քննարկել են Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծՓաշինյանի մոտ քննարկել են Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծ
ԿԲ ղեկավար. Գնաճի նպատակային ուղենիշի նվազեցումը թույլ կտա միջնաժամկետ կտրվածքով կրճատել տնտեսության ծախսերըԿԲ ղեկավար. Գնաճի նպատակային ուղենիշի նվազեցումը թույլ կտա միջնաժամկետ կտրվածքով կրճատել տնտեսության ծախսերը
IDMerch. IDBank-ի նոր վարկատեսակըIDMerch. IDBank-ի նոր վարկատեսակը
Կառուցապատողների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրներըԿառուցապատողների ասոցիացիայի նախագահը ներկայացրել է ոլորտի հիմնական խնդիրները
Հայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակովՀայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով
Երեւանում կմեկնարկի բնակարանային ֆոնդի նորացման պիլոտային ծրագիրըԵրեւանում կմեկնարկի բնակարանային ֆոնդի նորացման պիլոտային ծրագիրը
Փորձագետ. Անշարժ գույքի իրացման առումով ակնկալում ենք նվազում, բայց կառուցապատման տեմպերն իներցիայով կաճեն Փորձագետ. Անշարժ գույքի իրացման առումով ակնկալում ենք նվազում, բայց կառուցապատման տեմպերն իներցիայով կաճեն
Սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ. ԵՏՀՍկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ. ԵՏՀ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
17.12.2024
RUB3.830.05
USD394.590.77
EUR413.890.81
GBP500.932.98
CAD276.27-0.25
JPY25.650.05
CNY54.160.10
CHF440.19-1.06