Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024 12:42
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ

Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան. քաղաքապետ

Արմինֆո. Երևանում անհրաժեշտ է կառուցել աղբավերամշակման գործարան։ Այդ մասին դեկտեմբերի 23-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը կարևոր է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլում անհրաժեշտ է ստանալ տեխնիկական առաջադրանք երկու մրցութային առաջարկների վերաբերյալ, որոնց համաձայն, պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում ստանալ գործարանի կառուցման նախագծի փաթեթը: Այդ փաթեթը պետք է ներառի Նուբարաշենի աղբավայրի ամբողջական կոնսերվացումը։ "Եվ այստեղ շատ կարևոր են ժամկետները, քանի որ մենք կապված ենք նախընտրական խոստումների հետ և պետք է կատարենք այդ խոստումները", - ասել է Տիգրան Ավինյանը, հավելելով, որ երկրորդ փուլում արդեն անհրաժեշտ կլինի ունենալ աշխատանքային գրաֆիկ, քանի որ թեման արդեն 10 տարի է օրակարգում է և իր լուծումը չի ստանում: Խնդիրը, ըստ քաղաքապետի, անհրաժեշտ  է վերջապես լուծել։ Երևանի քաղաքապետարանը կառավարության և միջազգային կառույցների հետ միասին պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ներդնել այնտեղ։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքի իշխանությունները նախատեսում են երեք - չորս տարվա ընթացքում լուծել Նուբարաշենի աղբավայրի փակման հարցը: Այս փուլում քննարկվում է նաև ստորգետնյա բեռնարկղերի տեղադրման հարցը։