
Արմինֆո. Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2024թ. առաջին կիսամյակում կրճատվել է տարեկան 16,4% - ով՝ կազմելով 219,5 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 10% - ով՝ մինչև 209.7 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
Նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (79,8%), Հունաստանից (6,4%), Իրանից (3,7%), Լիբանանից (2,4%), Թուրքիայից (1,8%), Բուլղարիայից (0,9%), Կորեայի Հանրապետությունից (0,3%), ինչպես նաև Գերմանիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից, Բելառուսից, Բելգիայից, Լիտվայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրիայից, Թաիլանդից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Կանադայից, Հնդկաստանից, Սինգապուրից, Սերբիայից, Ռումինիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Ղազախստանից, Կոստա Ռիկայից:
RUB | 4.84 | -0.02 |
USD | 381.46 | -0.09 |
EUR | 449.97 | -0.14 |
GBP | 515.54 | -0.09 |
CAD | 279.01 | 0.47 |
JPY | 24.46 | -0.01 |
CNY | 54.38 | 0.09 |
CHF | 484.76 | 0.19 |

