
Արմինֆո. Կառավարությունը դեկտեմբերի 27-ի հերթական նիստում հավանություն է տվել «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան հաստատվել է 2024 թ. մայիսի 17-ին, այն բաց է ստորագրման ոչ միայն ԵԽ անդամ, այլ նաև ոչ անդամ երկրների համար: Կոնվեցիան ստորագրել են Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իսլանդիան, Մոլդովան, Վրաստանը, Անդորրան, Սան Մարինոն, ԵԽ դիտորդ երկրներից՝ ԱՄՆ-ը, ԵԽ ոչ անդամ երկրներից՝ Իսրայելը: Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ է հետապնդում ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում: Մասնավորապես, այն կոչված է բացառել թվայնացման գործընթացներում կենսաբանական տվյալները նույնականացնելիս անձի հանդեպ ռասսայով, կրոնով, սեռով պայմանավորված խտրականությունը, որի դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

