Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024 14:30
Նաիրա Բադալյան

Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը

Հայաստանի իշխանությունները կկրճատվեն Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում փոխհատուցումների չափը, ինչպես նաև կկրճատեն շահառուների շրջանակը

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գրծադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է, մասնավորապես՝ Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի իրականացման վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով՝ սահմանելով 2025թ․ դեկտեմբերի 31-ը:

Կառավարութթյան հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները:

Փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրում: ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարի փոխհատուցման չափը նվազեցնել՝ 20%-ի փոխարեն սահմանել 10%, 50%-ի փոխարեն 30%, իսկ 70%-ի փոխարեն սահմանել 50%: Ծրագրի արդյունքում ակնկալվում է՝ տարեկան առնվազն 1200 նոր/չօգտագործված մեքենասարքավորումների ներդրում կազմակերպություններում, տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, նպատակային ոլորտներում տարեկան առնվազն 50 բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2022 թ. մարտից՝ ծրագրի մեկնարկից սկսած, մինչև 2024 թ. դեկտեմբեր 1-ը կնքվել է 6559 պայմանագիր՝ 341,8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Հաշվի առնելով ծրագրի պահանջարկը՝ առաջարկվել է երկարաձգել նպատակային ծրագրի վերջնաժամկետը:

Անդրադառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրին՝ նախարարը նշել է. «2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Առաջարկվում են հետևյալ բովանդակային փոփոխությունները. շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»:

Թեմային շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: