Շաբաթ, 18 Հունվարի 2025 13:28
Նաիրա Բադալյան

Լարսը փակ է բեռնատարների համար

Լարսը փակ է բեռնատարների համար

Արմինֆո. Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի - Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար", - նշել է Հակոբյանը:

Ճանապարհը շարունակում է բաց մնալ մարդատար ավտոմեքենաների համար։ Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով)։