
Արմինֆո. Հայաստանում թեմատիկ հարկային ստուգումներ իրականացնելիս հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ հայտնաբերելուց մեկ տարի անց կազմակերպությունները չեն տուգանվի: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ասելով՝ խոսքը կազմակերպությունների մասին է, որտեղ խախտումները չեն գերազանցի 250 հազար դրամը: Առաջին դեպքում ընկերությունները կզգուշացվեն, իսկ խախտումները կրկնելու դեպքում՝ կտուգանվեն 50 հազար դրամի չափով։ Նոր կարգավորումների կիրառումը, նախարարի հավաստմամբ, թույլ կտա բարելավել իրավիճակը բիզնեսի համար, քանի որ ՀԴՄ-ներում թույլ տրված սխալները լրացուցիչ հարկային հետևանքների չեն հանգեցնի: