Արմինֆո. Հայաստանում 2024 թվականին՝ 2023 թվականի համեմատ, անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին հայտարարություն ներկայացրած քաղաքացիների թիվն աճել է ավելի քան երեք անգամ։ Այդ մասին ՀՀՀ եթերում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի մոտ 18 հազար վարձատուներ հայտարարել են անշարժ գույքը վարձակալության հանձնելու մասին։ Մինչդեռ, 2023 թվին այդ ցուցանիշը կազմել է, ընդամենը, 5400։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Հարկային օրենսգրքում անշարժ գույքի վարձակալությանը վերաբերող մի շարք փոփոխություններ։ Օրենսգրքով սահմանված պահանջները չկատարելու դեպքում սահմանվում է տուգանք' շուկայականին մոտ կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում գանձվում է տուգանք' 10% - ի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամ:
![]() | 4.10 | 0.02 |
![]() | 396.76 | -0.07 |
![]() | 411.80 | 0.64 |
![]() | 493.89 | 1.15 |
![]() | 276.99 | 0.61 |
![]() | 26.08 | 0.06 |
![]() | 54.43 | -0.01 |
![]() | 437.49 | -0.90 |