Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է ամանորյա շրջանում ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թոփ-10-ում: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Զբոսաշրջային ագրեգատորների ասոցիացիայի (ԱՏԱԳ), ինչպես նաև այլ մասնագիտացված ծառայությունների տվյալները։
Մասնավորապես, Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ղազախստանից, Չինաստանից և Իտալիայից: Ընդ որում, Հայաստանից առաջ ցուցակում տեղ են գտել Բելառուսը, Թուրքիան, Թաիլանդը, Ուզբեկստանը, ԱՄԷ-ն և Վրաստանը:
Արտերկրում ամրագրված գիշերակացի միջին արժեքը կազմել է 13.8 հազար ռուբլի, ինչը 10% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով ՝ ամբողջ 2024 թվականին Ռուսաստանից Հայաստան է այցելել 922.2 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 24 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։
![]() | 4.10 | 0.02 |
![]() | 396.76 | -0.07 |
![]() | 411.80 | 0.64 |
![]() | 493.89 | 1.15 |
![]() | 276.99 | 0.61 |
![]() | 26.08 | 0.06 |
![]() | 54.43 | -0.01 |
![]() | 437.49 | -0.90 |