
Արմինֆո.Fitur 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել են ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղար՝ Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա անելիքները, համագործակցության և աջակցման ծրագրերը:
Նշենք, որ Ֆիտուր 2025-ը միավորում է զբոսաշրջության ոլորտի մասնագետներին շուրջ 184 երկրներից և հանդիսանում է աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը:
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստան է այցելել 2.14 մլն զբոսաշրջիկ, ինչը 7.4% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։