Հինգշաբթի, 30 Հունվարի 2025 19:14
Ալինե Գրիգորյան

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է AFD պատվիրակությանը՝ երկրի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը գնահատելու համար

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է AFD պատվիրակությանը՝ երկրի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը գնահատելու համար

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատվիրակությանը։ AFD-ի առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը:

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակա ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները, պետական աջակցության գործիքներն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։

 

Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։

 

Էդգար Զաքարյանը ներկայացրել է նաև տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը