Երկուշաբթի, 3 Փետրվարի 2025 16:29
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները

Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները

Արմինֆո.Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ   համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ)  կողմից Հարավային Կովկասի որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է: Ամերիաբանկի հաղորդագրության համաձայն,  այս ֆինանսավորումն  ընդգծում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը: 

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ:

ԵՆԲ-ի գնահատականների համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում աջակցություն կտրամադրվի շուրջ 400 ՄՓՄՁ-ի և կապահովվի ավելի քան 15,000 աշխատատեղ՝ որը համահունչ է հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու ու տնտեսությունն ամրապնդելու Ամերիաբանկի հանձնառությանը:

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է. «Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը և զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ և կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն և ներառական տնտեսական ապագա կերտել»:

Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ-ներին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։ Եվրամիությունը (ԵՄ) սատարում է գործարքը` տրամադրելով դրամաշնորհային ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար մատչելի տոկոսադրույք սահմանել։ Նախաձեռնությունը համահունչ է ԵՄ-ի՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու նպատակի իրագործմանը՝  կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար, ինչը Հայաստանում Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ հիմնասյուներից մեկն է: 


«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու և կայուն տնտեսական աճը խթանելու համար»,- ասել է Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ «Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է մեր հանձնառության իրագործման ուղղությամբ՝ կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը խթանելու ՝ Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»։ 

«Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ մենք ընթանում ենք մեր հանձնառությանը համահունչ՝ օժանդակել հայկական մասնավոր հատվածին և նպաստել ֆինանսավորման հասանելիության ապահովման հրատապ կարիքի լուծմանը, այդ թվում՝ տեղական արժույթով։ Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն և աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին և արտահանման նոր հնարավորություններին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:

 

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ համաձայն 2024 թ. տարեվերջյան արդյունքների։

 

2009 թվականից Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1․4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ Բանկը միջազգային ֆինանսական կառույցների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի նախագծեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԿԲ ղեկավար. 2024 թվականին բիզնես-վարկավորման աճը որոշակի իմաստով թույլ կտա հասնել 2025թ. համար կանխատեսվող տնտեսական ակտիվության մակարդակինԿԲ ղեկավար. 2024 թվականին բիզնես-վարկավորման աճը որոշակի իմաստով թույլ կտա հասնել 2025թ. համար կանխատեսվող տնտեսական ակտիվության մակարդակին
Մարտին Գալստյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է, և չափազանց անորոշ են աշխատաշուկայի զարգացման հեռանկարներըՄարտին Գալստյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է, և չափազանց անորոշ են աշխատաշուկայի զարգացման հեռանկարները
2025 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 40.3% - ով գերազանցել են 2024 թվականի ցուցանիշը2025 թվականի առաջին ամսվա ընթացքում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները 40.3% - ով գերազանցել են 2024 թվականի ցուցանիշը
Հայաստանում կբացվի Իտալիայի ներդրումների և առևտրի գործակալությունՀայաստանում կբացվի Իտալիայի ներդրումների և առևտրի գործակալություն
Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին զգալիորեն ցածր կլինի 2023 թվականի ցուցանիշից.  «Լույս» հիմնադրամՀայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին զգալիորեն ցածր կլինի 2023 թվականի ցուցանիշից.  «Լույս» հիմնադրամ
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում գնալ կառուցողական բանակցությունների կամ գործադուլ նախաձեռնել օրինական ճանապարհովՀայաստանի գործատուների հանրապետական միությունը ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում գնալ կառուցողական բանակցությունների կամ գործադուլ նախաձեռնել օրինական ճանապարհով
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 0.1% ազդեցություն կունենա գնաճի վրաՀասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 0.1% ազդեցություն կունենա գնաճի վրա
2024 թվականին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով2024 թվականին Հայաստանը պետական պարտքն ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով
Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7%-ից մինչեւ 6,75%Հայաստանի կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7%-ից մինչեւ 6,75%
«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում։ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում։ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար
Հայաստանն ու Չեխիան քննարկել են կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունըՀայաստանն ու Չեխիան քննարկել են կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը
ԱրմԻնֆո-ն թողարկել է իր ԱրմԻնֆո-ն թողարկել է իր "Հայկական բանկերը քարտային բիզնեսում" 30-րդ տեղեկագիրը
IDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքումIDBank-ի նոր մասնաճյուղը՝ Արմավիր քաղաքում
Ամունդի ներդրումային հեռանկարներ 2025 թ․։ Ռիսկերի խելամիտ կառավարման ուղիներ ու ռազմավարական մոտեցումԱմունդի ներդրումային հեռանկարներ 2025 թ․։ Ռիսկերի խելամիտ կառավարման ուղիներ ու ռազմավարական մոտեցում
Վճարի՛ր IDBank-ի Mastercard-ով և ստացի՛ր 5% idcoinՎճարի՛ր IDBank-ի Mastercard-ով և ստացի՛ր 5% idcoin
ՀՀ ֆինանսների նախարարը Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ քննարկել է Հայաստանի հարկային քաղաքականությունըՀՀ ֆինանսների նախարարը Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ քննարկել է Հայաստանի հարկային քաղաքականությունը
Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ներըԱմերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները
2024 թվականին մասնավոր փոխանցումներում սկսել են նշմարվել ոսկուն եւ ադամանդին առնչվող 2024 թվականին մասնավոր փոխանցումներում սկսել են նշմարվել ոսկուն եւ ադամանդին առնչվող "գորշ գործարքներ" Հոնկոնգի, ԱՄԷ-ի եւ մի շարք օֆշորային գոտիների հետ
2024 թվականին ստացած եկամուտների համար Հայաստանում պետք է հաշվետու լինի մոտ 900 հազար մարդ։ 2023թ. 120 հազար հայտարարատու ֆիզիկական անձանցից հաշվետու է եղել 60 հազարից պակաս ֆիզիկական անձ 2024 թվականին ստացած եկամուտների համար Հայաստանում պետք է հաշվետու լինի մոտ 900 հազար մարդ։ 2023թ. 120 հազար հայտարարատու ֆիզիկական անձանցից հաշվետու է եղել 60 հազարից պակաս ֆիզիկական անձ 
Կոպենհագենում քննարկվել են ԵՄ ածխածնային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին առնչվող խնդիրներըԿոպենհագենում քննարկվել են ԵՄ ածխածնային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին առնչվող խնդիրները
Պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի Պետական վերահսկողական ծառայությանըՊետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի Պետական վերահսկողական ծառայությանը
Հայտարարություն․ԶՊՄԿ-ը կարգապահական պատասխանատվության կենթարկի հրահրիչներինՀայտարարություն․ԶՊՄԿ-ը կարգապահական պատասխանատվության կենթարկի հրահրիչներին
"Արմենալը" նոր ղեկավար ունի
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2024 թվականին աճել են 2,3% - ով՝ մինչև 3,7 մլրդ դոլարՀայաստանի միջազգային համախառն պահուստները 2024 թվականին աճել են 2,3% - ով՝ մինչև 3,7 մլրդ դոլար
ԶՊՄԿ ՓԲԸ ղեկավարությունը մերժում է ընկերության մի շարք աշխատակիցների՝ աշխատավարձերի անիրատեսական բարձրացման պահանջներըԶՊՄԿ ՓԲԸ ղեկավարությունը մերժում է ընկերության մի շարք աշխատակիցների՝ աշխատավարձերի անիրատեսական բարձրացման պահանջները
Երևանի և Մոսկվայի միջև տնտեսական կապերի խզումը կարող է հանգեցնել Հայաստանի ապակայունացման. զեկույցԵրևանի և Մոսկվայի միջև տնտեսական կապերի խզումը կարող է հանգեցնել Հայաստանի ապակայունացման. զեկույց
Նախարար. «Մոդուս գրանում» ընկերությունը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում եւ ունի արտահանման մեծ ներուժՆախարար. «Մոդուս գրանում» ընկերությունը կարևոր դեր ունի Հայաստանի ագրոպարենային ոլորտում եւ ունի արտահանման մեծ ներուժ
Հայաստանն ակնկալում է հայ գինեգործների նոր հաղթանակներ Համտեսի համաշխարհային մրցույթում. ՊապոյանՀայաստանն ակնկալում է հայ գինեգործների նոր հաղթանակներ Համտեսի համաշխարհային մրցույթում. Պապոյան
Հայաստանն ու Իրանը քննարկում են փոխադարձ վարչական օգնության մեխանիզմները՝ մաքսային և հարկային հարցերում                     Հայաստանն ու Իրանը քննարկում են փոխադարձ վարչական օգնության մեխանիզմները՝ մաքսային և հարկային հարցերում                    
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունվարի 27-31-ը հավասարապես ակտիվ են իրականացվել դոլարային և ռուբլով գործարքներՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունվարի 27-31-ը հավասարապես ակտիվ են իրականացվել դոլարային և ռուբլով գործարքներ
Ակբա բանկը JICA-ի հետ համագործակցությամբ 50 մլն ԱՄՆ դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը JICA-ի հետ համագործակցությամբ 50 մլն ԱՄՆ դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը
Մհեր Գրիգորյան. Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբՄհեր Գրիգորյան. Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ
Զախարովա․ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որոշակի տնտեսական օգուտներ է բերում, որոնք կկորսվեն եվրաինտեգրման դեպքումԶախարովա․ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որոշակի տնտեսական օգուտներ է բերում, որոնք կկորսվեն եվրաինտեգրման դեպքում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը երկու տարում դանդաղել է՝ 14,2%-ից մինչեւ 8%Հայաստանում տնտեսական ակտիվության աճը երկու տարում դանդաղել է՝ 14,2%-ից մինչեւ 8%
Հնդկական Micron Instruments ընկերությունը դիտարկում է Հայաստանում արդյունաբերական արտադրության գործարկման հնարավորությունըՀնդկական Micron Instruments ընկերությունը դիտարկում է Հայաստանում արդյունաբերական արտադրության գործարկման հնարավորությունը
Իշխանությունները երկարաձգել են ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ըԻշխանությունները երկարաձգել են ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետը՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը
Մենք ԵԱՏՄ-ում էլ վատ չենք ապրում, բայց երկրի բնակչության զգալի մասը այլընտրանք է պահանջում. ՀՀ վարչապետՄենք ԵԱՏՄ-ում էլ վատ չենք ապրում, բայց երկրի բնակչության զգալի մասը այլընտրանք է պահանջում. ՀՀ վարչապետ
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է AFD պատվիրակությանը՝ երկրի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը գնահատելու համարՀայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է AFD պատվիրակությանը՝ երկրի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը գնահատելու համար
Պետությունը կաջակցի հայ վերամշակողների ելքին դեպի ԵՄ և Միացյալ Թագավորության շուկաՊետությունը կաջակցի հայ վերամշակողների ելքին դեպի ԵՄ և Միացյալ Թագավորության շուկա
Մի բան կա, որ հայտարարագրման շրջանակներում հարկելու ենք․ՓաշինյանՄի բան կա, որ հայտարարագրման շրջանակներում հարկելու ենք․Փաշինյան
Հայաստանում կխստացվի հարկային վերահսկողությունը էներգետիկ եւ ջրային ոլորտներում ընկերությունների գործունեության նկատմամբՀայաստանում կխստացվի հարկային վերահսկողությունը էներգետիկ եւ ջրային ոլորտներում ընկերությունների գործունեության նկատմամբ
Հայաստանն ու Գերմանիան նախանշել են հետագա քայլերը՝ տեխնոլոգիական հատվածում համագործակցության խորացման համարՀայաստանն ու Գերմանիան նախանշել են հետագա քայլերը՝ տեխնոլոգիական հատվածում համագործակցության խորացման համար
Հայաստանում մոլիբդենի արտահանման ռազմավարություն է մշակվել Հայաստանում մոլիբդենի արտահանման ռազմավարություն է մշակվել
.Հայաստանի Կենտրոնական բանկը 23 տարի անց ավարտել է .Հայաստանի Կենտրոնական բանկը 23 տարի անց ավարտել է "Արդշինբանկ"ԲԲԸ-ի սնանկացման գործընթացը
ԶՊՄԿ-ը բաժնետերերին շահաբաժիններ կվճարի 2023 թվականի աշխատանքի արդյունքներովԶՊՄԿ-ը բաժնետերերին շահաբաժիններ կվճարի 2023 թվականի աշխատանքի արդյունքներով
Զբոսաշրջության կոմիտեն մտադիր է ներդնել Պետական երաշխիքների ինստիտուտ ՝ զբոսաշրջիկների շահերը պաշտպանելու համարԶբոսաշրջության կոմիտեն մտադիր է ներդնել Պետական երաշխիքների ինստիտուտ ՝ զբոսաշրջիկների շահերը պաշտպանելու համար
Օվերչուկ. ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը կհանգեցնի այդ երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակմանՕվերչուկ. ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը կհանգեցնի այդ երկրի համար ԵԱՏՄ շուկայի փակման
Կոշտ հարկային գործիքակազմի կիրառումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը. ՊԵԿ նախկին ղեկավարԿոշտ հարկային գործիքակազմի կիրառումը կարող է վնաս հասցնել տնտեսությանը. ՊԵԿ նախկին ղեկավար
Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստինՆիկոլ Փաշինյանը չի մեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Հայաստանում հարցվածների կեսից ավելին չգիտի, թե ինչպես լրացնել եկամուտների մասին աղմկահարույց հայտարարագիրը. MPG հարցումՀայաստանում հարցվածների կեսից ավելին չգիտի, թե ինչպես լրացնել եկամուտների մասին աղմկահարույց հայտարարագիրը. MPG հարցում
Էկոնոմիկայի նախարարությունը հայ գինեգործներին առաջարկում է իրենց վրա վերցնել միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցության ծախսերի մի մասըԷկոնոմիկայի նախարարությունը հայ գինեգործներին առաջարկում է իրենց վրա վերցնել միջազգային մասնագիտացված ցուցահանդեսներին մասնակցության ծախսերի մի մասը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և Wizz Air-ը դիտարկել են նոր երթուղիների գործարկման և չվերթների հաճախականության ավելացման հնարավորություններըՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և Wizz Air-ը դիտարկել են նոր երթուղիների գործարկման և չվերթների հաճախականության ավելացման հնարավորությունները
Բաբկեն Թունյանն ապատեղեկատվություն է որակում բանկային գաղտնիքի ինստիտուտի փլուզման մասին տեղեկատվությունըԲաբկեն Թունյանն ապատեղեկատվություն է որակում բանկային գաղտնիքի ինստիտուտի փլուզման մասին տեղեկատվությունը
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղարի հետ
ՎԶԵԲ-ը հայտնում է 2024 թվականին Հայաստանում ներդրումների ռեկորդային բարձր մակարդակի մասինՎԶԵԲ-ը հայտնում է 2024 թվականին Հայաստանում ներդրումների ռեկորդային բարձր մակարդակի մասին
Վարդան Ջհանյան. ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակըՎարդան Ջհանյան. ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը
Հաշվեքննիչ պալատի նախագահն առաջարկում է չեղարկել կամ հետաձգել եկամուտների հայտարարագրման մասին օրենքի գործողությունըՀաշվեքննիչ պալատի նախագահն առաջարկում է չեղարկել կամ հետաձգել եկամուտների հայտարարագրման մասին օրենքի գործողությունը
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Հայաստանում ընդամենը երկու ընկերություն է դարձել արժեթղթերի թողարկման եւ վարկանիշավորման աջակցության պետական ծրագրի շահառու ՝ դրա գործունեության 1,5 տարվա ընթացքումՀայաստանում ընդամենը երկու ընկերություն է դարձել արժեթղթերի թողարկման եւ վարկանիշավորման աջակցության պետական ծրագրի շահառու ՝ դրա գործունեության 1,5 տարվա ընթացքում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
04.02.2025
RUB3.990.00
USD396.71-0.28
EUR409.963.28
GBP492.874.02
CAD275.154.61
JPY25.56-0.06
CNY54.76-0.03
CHF436.573.79