Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախկին նախագահ և Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահ և գլխավոր տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցի հետ:
ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել հարկային քաղաքականության, Հայաստանի հարկային ոլորտի բարեփոխումների, հայտարարագրման ընդհանուր համակարգի ներդրման, ինչպես նաև կրթական համակարգի զարգացման մասին:
Նախարար Հովհաննիսյանը խոսել է նաև վերջին տարիներին ՏՏ ոլորտի մասնագետների՝ Հայաստան ներհոսքի և տարածաշրջանի այլ երկրների կողմից իրականացվող ՏՏ ոլորտին առնչվող հարկային քաղաքականության մասին: Նախարարը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների՝ ՏՏ ոլորտի մասնագետների աշխատանքի համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու միտումներին, նշել է, որ ներկայումս Հայաստանում լուրջ քննարկումներ են ընթանում այս ոլորտում խորքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին նախարար Հովհաննիսյանը պրոֆեսոր Ստիգլիցին պաշտոնապես հրավիրել է Հայաստան և պատրաստակամություն հայտնել նույն քննարկումներն ու մտքերի փոխանակումը շարունակելու նաև Հայաստանում։
![]() | 4.65 | 0.01 |
![]() | 391.80 | 0.00 |
![]() | 422.79 | -1.10 |
![]() | 505.74 | -1.68 |
![]() | 275.02 | 0.84 |
![]() | 26.08 | -0.01 |
![]() | 53.93 | -0.04 |
![]() | 443.36 | -0.81 |