Երեքշաբթի, 4 Փետրվարի 2025 11:37
Նաիրա Բադալյան

«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում։ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար

«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում։ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար

Արմինֆո.2025 թ-ին ֆինանսական շուկաներում մեզ սպասվում է անորոշության և պատշաճ աճի մի յուրահատուկ միքս։ Նման կանխատեսմամբ հանդես եկավ Ամունդիի Պատվիրակված ներդրումային լուծումների բաժնի համաղեկավար Ֆրեդերիկ Պասկալը՝ «Ամունդի Ներդրումային կանխատեսում» համաժողովին ներկայացնելով Ամունդիի ակտիվների բաշխման 2025 թ-ի տեսլականը։ «Մենք ռիսկ սիրում ենք, բայց որոշակի բազմազանություն մեր պոտֆելում նախատեսում ենք», - ասում է նա։ Ամունդի-Ակբայի ֆոնդերի կառավարիչ Անուշ Ամիրջանյանն իր հերթին նշում է, որ ընթացիկ տարում հեջավորումը առանցքային դեր է խաղալու։                                                                  

 

Ըստ Պասկալի, այս պահին առկա են հնարավորություններ նաև ռիսկային ակտիվների համար։ «Միայն թե պետք է մտապահենք, որ ակտիվների բաշխվածության առումով մեզ պետք է դինամիկ բաշխվածություն։ Դրանից զատ ակտիվների դինամիկ տեղաբաշխումը պետք է ռիսկի մասով լինի դրական գոնե տարվա սկզբին։ Ֆիքսված եկամուտների մասով տոկոսադրույքների նոր մակարդակ ենք տեսնում, որը հնարավորություններ է ընձեռնում ֆինանսական շուկաներում», - նշում է նա։

Ամեն դեպքում, նրա խոսքով, այս սպահին շուկան «լավն է», իրացվելի, վարկային միջավայրն էլ բերանպաստ ընկերությունների համար։ Ըստ այդմ, ընձեռնված հնարավորություններից լավագույնս օգտվելու համար պետք է լինել խիստ զգուշավոր, բայց և պրոակտիվ, քանի որ անորոշությունը, գնաճը, ինչպես նաև սակագնային քաղաքականության իրականացումը կարող են ազդել նաև այս շուկաների վրա, հավելում է փորձագետը։                                                                                                                                                                 

Ներդրումային տրամադրությունները զարգացող շուկաներում

2024-ին զարգացող շուկաների բաժնետոմսերը դրական եկամտաբերություն են ապահովել։ Այդուհանդերձ, ըստ Անուշ Ամիրջանյանի, ցուցանիշը փոքր ինչ զիջել է զարգացած երկրներում գրանցված արդյունքներին, որը հետևանքն էր տնտեսական անորոշության, ինչպես նաև դոլարի արժևորման, ինչը բարդացրեց այդ երկրներում դրամա-վարկային քաղաքականությունը և պարտքի սպասարկումը։ Նվազ արդյունքների արձանագրումը նաև պայմանավորմված էր ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությամբ, որը գրավիչ էր ներդրողների համար և հանգեցրեց զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի զարգազած երկրներ։

Այս ուղղությամբ, նրա խոսքով, Ամունդին նախապատվությունը տալիս է հիմնականում Հդկաստանին և Լատինական Ամերիկայի երկրներին, զգուշավորություն է ցուցաբերվում Չինաստանի բաժնետոմսերի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, ըստ Ամիրջանյանի, զարգացող շուկաների պարտատոմսերը կարող են գրավիչ լինել երկարաժամկետ ներդրողների համար։ «Ի տարբերություն զարգացած շուկաների, այստեղ մենք նախապատվությունը տալիս ենք բարձր եկամտաբերություն ապահովող պարտատոմսերին և հիմնականում ազատ փոխարկելի  արժույթով թողարկված պարտքին», - նշում է նա։

Հայաստանյան իրողությունները

Անուշ Ամիրջանյանի խոսքով, 2024-ին ՀՀ-ում կանխիկի և պետական պարտատոմսերի շուկան ապահովել է երկնիշ եկամտաբերություն, համապատասխանաբար 10,6% 15,3%։

Ինչ վերաբերում է արժույթներին, չնայաց այն հանգամանքին, որ ամերիկյան դոլլարը աշխարհում արժևորվեց այլ արժույթների նկատմամբ (2024-ին դոլարի ինդեքսը աճեց շուրջ 8%-ով), Հայաստանում հակառակ պատկերն է արձանագրվել՝ դրամն արժևորվել է դոլլարի նկատմամբ շուրջ 2,2%-ով։ «Ամունդիի մոտեցումը դոլարին կարճաժամկետում դրական է՝ այն այս ընթացքում կարժևորվի, բայց միջնաժամկետ հատվածում տեսնում ենք հակառակ ուղղությամբ տենդենց։ Մասնավորապես, սպասում ենք դոլարի դիրքերի թուլացում եվրոպական արժույթների նկատմամբ», - նշում է նա։ Այս համատեքստում, ըստ փորձագետի, դեռևս 2024-ի դեկտեմբերին նկատված դրամի արժեզրկումը դոլլարի նկատմամբ կշարունակվի նաև 2025-ին, միաժամանակ տեսանելի են ռիսկեր հակառակ ուղղությամբ՝ դրամի արժևորման կամ ավելի թույլ արժեզրկման, եթե տնտեսական ակտիվությունը լինի բարձր կամ ՌԴ միգրանտները որոշեն մշտական բնակություն հաստատել ՀՀ-ում՝ այդպիսով նպաստելով դրամի պահանջարկին։

Հետաքրքիր դինամիկա է նկատվել կորպորատիվ պարտատոմսերի և բաժբետոմսերի մասով․ 2018թ-ի համեմատ  2024-ին Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված թե պարտատոմսերի և թե բաժնետոմսերի ծավալը աճել է մոտ 2-3 անգամ։ Աճին նպաստել են ինչպես բարենպաստ շուկայական պայմանները, այնպես էլ կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները։ Այսպես, եթե մինչ 2023 թ-ը պարտատոմսերը թողարկվում էին միայն ֆինանսական հատվածի ընկերությունների կողմից, ապա 2024-ին 2 խոշոր թողարկողներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia)  մուտք գործեցին կապիտալի շուկա և թողարկեցին «էական ծավալի պարտատոմսեր», որտեղ ներդրում արեցին նաև Amundi-Aacba-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը։

Ակնկալիքների և ծրագրերի մասին

«Ամունդին» գրեթե բոլոր շուկաներում երկնիշ աճ է ակնկալում՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Եվրոպա և Ճապոնիա։ «2025 թ-ին ակնկալում ենք շուկաների վերականգնում, բացառությամբ «հրաշալի յոթնյակի», - հայատարարում է Ֆրեդերիկ Պասկալը։

 

«2025 թ-ին մենք մեր կողմից կառավարվող ֆոնդերի ներդրումները ձևավորելիս շարունակելու ենք նախապատվություն տալ կորպորատիվ պարտատոմսերի իրական սեկտորի թողարկումներին և նոր հնարավարություններ ենք փնտրելու այդ ուղղությամբ», - իր կողմից հավելում է Ամունդի-Ակբա ֆոնդերի կառավարիչը։

Ըստ նրա, Ամունդին կարևորում է իրական տնտեսության մեջ կատարվող ներդրումները, և 2025թ-ին ընկերությունն իր ջանքերն ուղղելու է ինչպես մասնավոր հատվածի պարտատոմսերում ներդրումների իրականացմանը, այնպես էլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ներդրումային հնարավորությունների ստեղծմանը։

«Ընթացիկ տարում Ամունդի-Ակբան տեսնում է դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը հետևյալ 3 ուղղություններով՝ տատանողականության, իրացվելիության և մակրո, աշխարհաքաղաքական ռիսկերի։ «Կարծում ենք 2025-ին տատանողականությունը կարող է աճել ինչպես բաժնետոմսերի, այնպես էլ պարտատոմսերի շուկաներում, հետևապես այս ուղղությամբ հեջավորումը առանցքային դեր է խաղալու։ Իրացվելիության ռիսկի մասով կարծում ենք, որ այս պահին շուկայում առկա բարձր ռիսկային ակտիվներն առաջարկում են ավելի ցածր եկամտաբերություն և եթե ուզում ենք մեր պորտֆելների եկամտաբերությունը ավելացնել, ապա պետք է այնտեղ մեծացնել ավելի քիչ ռիսկայնությամբ իրացվելի ակտիվների բաժնեմասը, ինչպիսիք են ենթակառուցվածքային, անշարժ գոյքի ակտիվները կամ մասնավոր պատքերը։

Մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական ռիսկերի տեսանկյունից դիվեռսիֆիկացիոն գործիքներ կարող են լինել կանխիկի ֆոնդերը, ոսկին և գնաճի կառավարման ռազմավարությունները», - եզրափակում է Ամունդի-Ակբա ֆոնդերի կառավարիչը։

Նշենք, որ նախորդ տարի լրացավ Հայաստանում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին (ՊԿԿՀ) ներդրման ուղիղ 10 տարին։ Մինչ օրս համակարգի շրջանակներում ՀՀ ԿԲ-ի կողմից կենսաթոշակային միջոցների կառավարման լիցենզիա ստացած կառավարիչների թիվն ընդամենը երկուսն է՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» (Amundi-ACBA) և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» (C-Quadrat Ampega):

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.՝ ֆրանսիական Ամունդի և Ակբա Բանկի (Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից է) կողմից: Ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Ամունդին Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է: 2024 թ-ի վերջի դրությամբ Ամունդի - Ակբա երեք կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը հասել է 510 հազարի, կառավարվող ակտիվների ծավալը 2024թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ 567 մլրդ դրամի կամ մոտ 1,4 մլրդ եվրո (տարեկան աճը միջինում գնահատվում է 30-40%)։ 2024-ին ֆոնդերի եկամտաբերությունը կազել է 8,1-10,3%, ստեղծման պահից  միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է մոտ 7.2-7.8%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.12.2025
RUB4.800.02
USD381.70-0.07
EUR448.190.49
GBP510.680.02
CAD277.10-0.39
JPY24.610.13
CNY54.160.04
CHF479.40-0.87