Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025 11:12
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային և իր պատվիրակությանը։

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության և չվերթների վերաբերյալ՝ քննարկելով Հայաստանի և Հնդկաստանի միջև զբոսաշրջության բնագավառում առկա զարգացումները և համագործակցության հնարավորությունները:

«Առաջ է բերվել նաև վիզայի հեշտականացման հարցը։ Նախատեսվում է նոր նախագիծ՝ ճանաչողական առցանց հանդիպում երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների միջև։

Հետագայում պլանավորվում է նաև փոխճանաչողական այցեր երկու երկրներում գործունեություն ծավալող բլոգերների մասնակցությամբ։

Հանդիպումն ավարտվեց հետաքրքիր գաղափարի քննարկմամբ՝ հնդկական ֆիլմի օրեր Մոսկվա կինոթատրոնում։

Հանդիպման արդյունքների և անելիքների մասին իմանալու համար հետևեք Զբոսաշրջության կոմիտեի սոցիալական հարթակներին», - ասվում է հաղորդագրությունում։