Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025 13:08
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկան

Փորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկան

Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով անշարժ գույքի երկրորդային շուկան ավելի պասիվ է եղել՝ ինչպես գործարքների առումով, այնպես էլ արժեքային արտահայտությամբ՝ եթե համեմատենք 2022 և 2023 թվականների հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ, "Կոլիբրի" անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանի առաջնային շուկան 2024 թվականին պահպանել է իր տեմպերը հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի մեխանիզմի շնորհիվ։ Ընթացիկ տարվանից վերջինս հասանելի կլինի միայն մարզերում։

 

"Մայրաքաղաքում այդ մեխանիզմի չեղարկումից հետո, հաշվի առնելով նախորդ ակտիվությունն ու ընդգրկումը, 2025 թվականին Երևանի առաջնային շուկայում պահանջարկը կնվազի, բայց կակտիվանա մայրաքաղաքին հարակից մարզերում՝ Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում և այլն", - ասել է նա:

 

Ընդ որում, գները, Գրիգորյանի կարծիքով, կպահպանվեն նախկին մակարդակում։ Նա նշել է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառուցապատողներն իրականացրել են իրենց ռազմավարական փոփոխությունները և արդեն լավ հասկանում են շուկայի իրավիճակը:

 

Երկրորդային շուկան 2025 թվականին, ինչպես նշել է փորձագետը, կդառնա ավելի կանոնակարգված։ Անշարժ գույքի իրական գները ոչ թե կնվազեն, այլ կպահպանվեն ներկայիս մակարդակում։ "Սակայն շուկան կկարգավորվի այն տեսանկյունից, որ ավելի հասկանալի կլինի գնորդի եւ վաճառողի համար", - ասել է Գրիգորյանը:

 

Նա պարզաբանել է, որ "իրական գներ" ասելով նկատի ունի այն գները, որոնցով կատարվում է վաճառքը, այլ ոչ թե այն գները, որոնցով անշարժ գույքը վաճառքի է հանվում: "Բայց մեզ մոտ Հայաստանում խնդիրն այն է, որ գնագոյացումը տեղի է ունենում ոչ թե վաճառվող անշարժ գույքի արժեքի հիման վրա, այլ հայտարարված գնի հիման վրա։ Այդ խնդիրը մենք մտադիր ենք լուծել ։ Քանի որ հանրության շրջանում ուղենիշը հայտարարված գներն են։ Եվ երբ հարց է առաջանում, թե արդյոք անշարժ գույքի գները նվազում են, ապա, հենվելով հայտարարված գների վրա, մենք ասում ենք, որ նվազում են, բայց իրականում արժեքի նվազում չկա>, - նշել է անշարժ գույքի գործակալության ղեկավարը։

 

Ընդ որում, նա դժգոհել է, որ Կադաստրը խեղաթյուրված պատկեր է ներկայացնում անշարժ գույքի շուկայում, երբ ասում է, որ գները կամ գործարքներն աճում են: Որպես օրինակ նա մատնանշել է վերջին հաշվետու ժամանակահատվածում գործարքների աննախադեպ աճը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մասնավորապես, Անշարժ գույքի կադաստրը ներկայացրել է բազմակի աճ, երբ իրականում խոսքը գնում էր 3 տարի առաջ կնքված, բայց միայն հաշվետու ժամանակահատվածում գրանցված գործարքների մասին։ <Եվ, արդյունքում, նայելով վիճակագրությանը, ասում են, որ և գները բարձրանում են, և գործարքներն են աճում: Մարդիկ էլ, տեսնելով նման աճ, դժգոհում են, թե ինչու իրենք պետք է իջեցնեն անշարժ գույքի գները վաճառքի ժամանակ, երբ կա մեծ պահանջարկ: Այսինքն, մենք ունենք Անշարժ գույքի կադաստրի վիճակագրական տվյալների հստակ ցուցանիշների տրամադրման խնդիր", - նշել է նա։

 

Մինչդեռ, նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2024 թվականին աճել է 8,8% - ով ՝ կազմելով 426.8 հազ.դրամ/1քմ:

 

Ավանդաբար, Երևանում բնակարանների ամենաբարձր գները պահպանում է Կենտրոն համայնքը՝ միջինը 905.6 հազ. դրամ/1քմ (տարեկան աճը ՝ 8.1%): Հաջորդը Արաբկիրն է՝ 637.3 հազ.դրամ/1քմ արժեքով (տարեկան աճը ՝ 8.4%), և առաջատար եռյակը եզրափակում է Դավիթաշենը՝ 476.7 հազ. դրամ/1քմ արժեքով (տարեկան աճը ՝ 11.3%):

 

Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ բնակարանի քառակուսի մետրը կազմել է միջինը 229.9 հազ.դրամ/1քմ՝ տարեկան աճը  7.3%:

 

Երևանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարվա ընթացքում աճել են 32,1% - ով ' հասնելով 17 853-ի (մայրաքաղաքում կատվարած գործարքների ընդհանուր թվի 25,9%): Ընդ որում, մայրաքաղաքում գործարքների առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին (61,2 տոկոս կամ 10 940 գործարք)՝ տարեկան 35,5 տոկոս աճով։ Դրան հաջորդում են ավտոտնակներին առնչվող գործարքները, որոնք տարվա ընթացքում աճել են 2 անգամ՝ կազմելով 3 476 (19,4%): Ընդ որում, նվազում է գրանցվել առանձնատներին առնչվող գործարքների մասով՝ 10,8 տոկոսով՝ մինչեւ 1313-ի (7,3 տոկոս)։ Հանրային նշանակության անշարժ գույքին առնչվող գործարքները մեկ տարվա ընթացքում աճել են 8,6%-ով՝ մինչեւ 1048 (5,8%), իսկ արտադրականինը՝ 29% - ով , մինչեւ 178 (0,9%): Երևանում տարվա արդյունքներով անկում է գրանցվել նաև հողի առքուվաճառքի գործարքների մասով ՝ 21,8% - ով, մինչև 898 (5%):

 

Կադաստրային տվյալների համաձայն, մայրաքաղաքում անշարժ գույքի վարձակալության գործարքներին բաժին է ընկնում 10,8% կամ 7 442 գործարք, ինչը 8% - ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

 

Երեւանում վարձակալության գործարքների առյուծի բաժինը պատկանում է հասարակական նշանակության շենքերին (69,3% կամ 5156 գործարք), որոնք տարեկան կտրվածքով աճել են 6,9% - ով, որոնց մեծ տարբերությամբ հաջորդում են հողամասերը՝ 11,8% կամ 881 գործարք (տարեկան աճը ՝ 5,3%), արտադրական նշանակության շենքերը՝ 8,7% կամ 648 գործարք (տարեկան աճը ՝ 18,9%), բնակարաններին առնչվող գործարքները՝ 6,2% կամ 462 (տարեկան անկումը ՝ 32,4%), առանձնատներին առնչվող գործարքները՝ 2,5% կամ 188 գործարք (տարեկան 0,5% աճ), և ավտոտնակներին առնչվող գործարքները՝ 1,4% կամ 107 գործարք (տարեկան 32,1% աճ):

 

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Հայաստանում կատարվել է անշարժ գույքին առնչվող 247 916 գործարք, ինչը 12,9% - ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Դրանցից 57 796 - ը առքուվաճառքի գործարքներն են (տարեկան աճը ՝ 15,5%), և 12 529-ը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքներ (տարեկան աճը ՝ 5%)։

 

Հայաստանի մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2024 թվականին աճել են 9,3% - ով՝ մինչեւ 39 943-ի, որոնցից 62,3% - ը կամ 24 899-ը 10 821.65 հա հողատարածքի առքուվաճառքի գործարքներ են (տարեկան աճը ՝ 13,7%): Ընդ որում, հողին առնչվող գործարքների 46,7% - ը բաժին է ընկնում 9 442.12 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերին (տարեկան 2,1% աճով):

 

Դրան հաջորդում են առանձնատների առքուվաճառքի գործարքները՝ 6 108 (տարեկան անկումը ՝ 5,1 տոկոս), բնակարաններինը՝ 4 710 (տարեկան անկումը ՝ 8,5 տոկոս), ավտոտնակներինը՝ 2 417 (տարեկան աճը ՝ 62,7 տոկոս), հասարակական նշանակության շենքերինը՝ 1 311 (տարեկան աճը ՝ 16 տոկոս), եւ արտադրական նշանակության շենքերինը՝ 498 (տարեկան աճը ՝ 11,7 տոկոս):

 

Հիշեցնենք, որ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ստեղծվել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով պետության հետ ստեղծել միասնական ճակատ անշարժ գույքի շուկայում, բարձրացնել շուկայի մասնագետների որակավորումն ու նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը, տեղական անշարժ գույքի շուկան համապատասխանեցնել միջազգային չափանիշներին ՝ օտարերկրյա ներդրողների համար դրա գրավչությունը բարձրացնելու նպատակով ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93