Հինգշաբթի, 13 Փետրվարի 2025 12:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորությունները

Հայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորությունները

Արմինֆո.Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (Defence Research & Development Organisation, DRDO) ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Դոկտոր Սամիր Վ. Կամատի գլխավորությամբ:


ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ գիտահետազոտական մշակումների հեռանկարների, ինչպես նաև ռազմատեխնոլոգիական ոլորտում միջգերատեսչական կապերի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: